AM | RU
USD
EUR
RUB

Ֆրանսիայի հայերը նույնպես գտնվում են թուրքական վտանգի տակ. Le Figaro

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՖրանսիական Le Figaro պարբերականն անդրադարձել է Ֆրանսիայում ապրող հայերին և թուրքերի կողմից նրանց սպառնացող վտանգին:

Հոդվածում նշվում է, որ Ֆրանսիայում ապրող 600 000 հայերը, որոնցից 400 000-ը ծնվել են Ֆրանսիայում, այժմ դառը փորձ են ապրում:

Այո, նրանց նախնիները այստեղ են եկել հարյուր տարի առաջ՝ 1915-ի Ցեղասպանությունից խուսափելու համար, և նրանք ինտեգրման և ձուլման օրինակ են: Սա, սակայն, չի վերաբերում բոլոր ներգաղթյալներին: Ֆրանսիայում ապրում Է նաև 600 000 - 800 000 թուրք (նրանց կեսն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն), նրանց ճնշող մեծամասնությունը աջակցել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2018-ի նախագահական ընտրություններում, նրանք գրեթե բոլորը մահմեդականներ են: Ըստ Ռուան-Նորմանդիայի համալսարանի պրոֆեսոր Մեհմեթ-Ալի Աքընջըի հոդվածի՝ այս համայնքի ինքնությունը (Գերմանիայից հետո Եվրոպայում երկրորդը մեծությամբ) կառուցվում է այնպիսի արժեքների շուրջ, ինչպիսիք են կրոնը, ազգայնականությունը և հայրենիքի հանդեպ կարոտախտը:

Լիոնի արվարձանում տեղի ունեցած բռնությունների դեպքերը

Լեռնային Ղարաբաղում երկրորդ պատերազմը, որն Ադրբեջանը սկսել էր սեպտեմբերի 27-ին և այդ հարցում վայելում էր Անկարայի աջակցությունը, առիթ է հանդիսացել առավել ֆանատիկ թուրքերի համար հակամարտությունը Ֆրանսիա տեղափոխելու համար: Նրանց դեմ քիչ արգելքներ կան, քանի որ նրանց առաջնորդը պարբերաբար վիրավորում է Էմանուել Մակրոնին և կարգադրում բոյկոտել Ֆրանսիայում արտադրվող ապրանքները:

Բռնության ամենադաժան դեպքերը տեղի են ունեցել հոկտեմբերի վերջին Լիոնի արվարձաններում, որտեղ երկու համայնքները (յուրաքանչյուրը 150 000 մարդ) մեծ ներկայացվածություն ունեն: Հոկտեմբերի 28-ի առավոտյան մոտ 100 հայամետ ցուցարարներ փակել էին Վիենի մոտակայքում գտնվող A7 մայրուղին: Ծեծկռտուք էր սկսվել թուրքական ծագմամբ վարորդների հետ: Օգտագործվել են մուրճեր և այլ բութ առարկաներ: Արդյունքում չորս մարդ վիրավորվել է (ներառյալ գանգի կոտրվածք երիտասարդ հայի մոտ):

Նույն օրը երեկոյան Վիենի, ապա Դեսին-Շարպյեի փողոցներում կազմակերպվել էր երկու արշավ, որոնց մասնակիցները բացականչում էին «Ալլահ Աքբար» և «ո՞ւր են հայերը»:

«Այս տարածքը պատահական չէ ընտրված: Այն անվանում են «փոքրիկ Հայաստան», - բացատրում է տեղի հայ մշակույթի տան նախագահ Սառա Թանզիլլին:- Այնպես որ դա խորհրդանշական էր: Փաստացիորեն, մենք արդեն հարձակման էինք ենթարկվել հուլիսի 24-ին՝ ի պաշտպանություն Հայաստանին խաղաղ հանրահավաքի ժամանակ: Եկան շուրջ 100 ակտիվիստներ, որոնք իրենց «գորշ գայլեր» են անվանում: Նրանք զինված էին երկաթյա ձողերով և սառը զենքերով: Նրանք թալանում էին խանութները, հետո էլ մարդկանց որս էին սկսում: Այս գործողությունը ինքնաբուխ չէր. այն սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպել էր դատական համակարգին հայտնի թուրք ծայրահեղական Ահմեթ Չեթինը»:

Սակայն այսքանով նմանատիպ գործողությունները չէին ավարտվել: Լույս նոյեմբերի մեկը նույն Դեսին-Շարպյեում հայկական հուշարձանների վրա հայտվել էին «գորշ գայլ» և RTP (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան սկզբնատառերը) գրառումները: Նոյեմբերի 4-ին, տեսնելով, թե որքան վտանգավոր են նրանց գործողությունները, կառավարությունը լուծարել է «Գորշ գայլեր» շարժումը ՝ որպես «դե ֆակտո խմբավորում» և «ռազմականացված շարժում»:

Ինչ վերաբերում է 23-ամյա Ահմեթ Չեթինին, նա վերջերս դատապարտվել է 4 ամսվա պայմանական ազատազրկման «բռնություն հրահրելու կամ ռասայական ատելություն սերմանելու համար»: Բայց նույն Չեթինը տեսանյութ էր հրապարակել ինստագրամում, հայտարարելով, որ եթե «Թուրքիայի կառավարությունը ինձ 2000 եվրո և զենք տա, ես Ֆրանսիայի ցանկացած կետում կանեմ այն, ինչ պետք է»:

Անկարան վերահսկում է 2600 մզկիթներից 320-ը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Հայաստանի լուրեր» պարբերականի տնօրեն Արա Թորանյանը կրկին մղձավանջ է ապրում. «Մենք մի քանի սերունդ ապրում ենք այս երկրում: Մեր պատկանելությունն ու հավատարմությունը Ֆրանսիայի Հանրապետությանն այլևս կասկածի տակ չի դրվում: Եվ հանկարծ, մեզ հետ են շպրտում հարյուր տարի առաջ ՝ օսմանյան և քեմալական հետապնդումների ժամանակաշրջան: Մեր ֆրանսիացի հայրենակիցները չպետք է հավատան, որ խոսքը հասարակ միջհամայնքային բախումների մասին է. այս բոլոր իրադարձություններում միշտ կան նույն ագրեսորներն ու նույն զոհերը: Կարևոր է իմանալ, որ հակահայկական ռասիզմը և Ցեղասպանության ժխտումը թուրքերին սերմանվում են վաղ մանկությունից: Եվ իհարկե, երբ նրանք արտագաղթում են, իրենց հետ բերում են այս գաղափարախոսությունը: Բարեբախտաբար, ոչ բոլորը. Ես նկատի ունեմ ալևիներին (նրանք իսլամում փոքրամասնություն են), Էրդողանի հակառակորդներն են, բայց նրանք բացառություն են»,-ասել է Թորանյանը:

Սխալ կլինի մտածել, որ «Գորշ գայլերի» կամ այլ ծայրահեղական խմբավորման լուծարումը կլուծի իրավիճակը, քանի որ Թուրքիային հրոսակներ պետք չեն, որպեսզի իրենց սփյուռքին իսլամական հայրենասիրությամբ դաստիարակեն: Թուրքիան ունի ասոցիատիվ, կրթական և հումանիտար կառույցների մի ամբողջ գալակտիկա, որոնց մեծ մասը վերահսկվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից, և որոնք օրինականորեն ներառված են ցանկացած կառույցում: Սա հատկապես տեսանելի է կրոնական ոլորտում:

Ֆրանսիա ուղարկված 300 իմամներից 151-ը թուրք են (մնացածը եկել են Մարոկկոյից և Ալժիրից՝ միջպետական պայմանագրերի շրջանակներում): Նրանք քաղաքացիական ծառայողներ են, որոնք վերապատրաստվել են և վարձատրվում են (ինչպես նաև նրանց 56 ժամանակավոր օգնականները) Թուրքիայի կրոնական գործերի գրասենյակի (Ditib) արտաքին գործակալության կողմից, որը վերահսկում է 250 մզկիթ Ֆրանսիայի տարածքում: Սրան պետք է ավելացնել 70 մզկիթ, որը ղեկավարվում է «Իսլամական եղբայրներին» մոտ կանգնած «Միլլի Գերյուշ» թուրք-իսլամական միության կողմից` Դիթիբի հետ ձեռք ձեռքի տված: Ընդհանուր առմամբ, այս արդյունավետ և փոխլրացնող ցանցի շնորհիվ, Անկարան ի վիճակի է վերահսկել 2600-մզկիթներից 320-ը, այսինքն՝ Ֆրանսիայի բոլոր աղոթատեղիների մեկ վեցերորդը:

Լրահոս
Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը» Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է գյումրեցիների հետ․ ՈՒՂԻՂ Լուսինե Քոչարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են Մոլդովայի նորընտիր նախագահն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցել Ռուսաստանը սկսել է ավելի վաղ ԱՄՆ-ի հետ կնքված Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը. ՌԴ ԱԳՆ Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը»․ Ս. Օհանյան ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք... «Ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» Արտակ Զաքարյան. Նիկոլ, Ալիևներն եկել են Շուշի, ու՞ր եք Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները «Հայրենիք» զորախմբի անդամները՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Որ հեռուստաընկերություններն են ստացել հանրապետական սփռման համար բավարար վարկանիշային միավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Պատմաբան Հայկ Դեմոյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և Այգեստանում. ԱԻՊԾ Ղրիմում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի նախապայմանները Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396 դեպք ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով «Ժողովուրդ». Հայաստանում դեղատների գործելաոճը վերահսկողությունից դուրս է մնացել «Հրապարակ». ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը համալրվում է բանակից ոչինչ չհասկացող անձանցով «Հրապարակ». Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն «Հրապարակ». Սպասվում է հերթական պաշտոնանկությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 15 Եթե ստահակը սխալ էր, արժե՞ր պաշտոնի դիմաց հրապարակավ դառնալ լաթի կտոր Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով հասնել Արցախի վերջնական հայաթափման․ Տիգրան Աբրահամյան Աշխարհում կրկնակի արհամարհված ենք պարտության և այս իշխանությանը հանդուրժելու համար. Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դատական համակարգը համալրում են ազդեցիկ յուրայիններով. Ռ. Մելիքյան «Սա թշնամուն հանձնելու կամ լքելու գյուղ չէ». սահմանամերձ դարձած Սրաշենի բնակիչ Շինծու մեղադրանքների առաջադրմամբ՝ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը. ԱԳՆ Դավաճանների կառավարությունն անհետաձգելի համարեց Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու փաթեթը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan