Լիտվայի խորհրդարանը հաստատել է երկրի նոր վարչապետին

Լիտվայի խորհրդարանը հաստատել է երկրի նոր վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԼիտվայի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում հաստատել է Ինգրիդա Շիմոնիտեին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Շիմոնիտեի թեկնածությանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր, 10 պատգամավոր դեմ է քվեարկել, 41-ը` ձեռնպահ:

Վարչապետի պաշտոնում Շիմոնիտեն առաջադրվել է իշխող կոալիցիայի՝ «Հայրենիքի միություն – Լիտվայի քրիստոնյա-դեմոկրատներ», «Ազատական շարժում» և «Ազատություն» կուսակցությունների կողմից:

2019-ին Շիմոնիտեն մասնակցել է Լիտվայի Հանրապետության նախագահական ընտրություններին, բայց, երկրորդ փուլում, ստանալով ձայների 33%-ը, պարտվել է Գիտանաս Նաուսեդային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում