«Ստեղծվում են ԼՂ հարցի կարգավորման նախադրյալներ, որոնք հաշվի են առնում և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը». Պուտին

«Ստեղծվում են ԼՂ հարցի կարգավորման նախադրյալներ, որոնք հաշվի են առնում և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը». Պուտին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ ստեղծվում են ԼՂ հարցի կարգավորման նախադրյալներ, որոնք հաշվի են առնում և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Պուտինն այս մասին ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

Իր խոսքում Պուտինը նշել է, որ Ռուսաստանը քիչ ջանքեր չի ներդնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը միջնորդելու համար:

ՌԴ նախագահը նշել է, որ ԼՂ-ում իրավիճակը, ընդհանուր առմամբ, կարգավորվում է. ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղ բնակիչների անվտանգությունը:

«Մենք եռանդուն ջանքեր ենք գործադրել դադարեցնելու համար ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որոնք հանգեցրել են մեր բարեկամներ Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիների մահվան: Բացի այդ, մենք հավատարիմ ենք մնացել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական պայմանավորվածություններին, մասնավորապես՝ ՄԽ համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև: Հիմնական ձեռքբերումն արյունահեղության դադարեցումն է և հրադադարի ռեժիմը ամրագրումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ»,– ասել է Պուտինը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում