Լավրովն ու Զարիֆը հեռախոսով քննարկել են Ղարաբաղը

Լավրովն ու Զարիֆը հեռախոսով քննարկել են Ղարաբաղը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.amՌուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում լիակատար հրադադար հաստատելու ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական օգնության անհրաժեշտությունը», – ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում