Խուզարկում են Նարեկ Մալյանի բնակարանը․ «ՎԵՏՕ»

Խուզարկում են Նարեկ Մալյանի բնակարանը․ «ՎԵՏՕ»

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: «ՎԵՏՕ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ իրավապահները խուզարկում են նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի բնակարանը։

«Դավաճան իշխանության հրահանգով ոստիկանությունն օրերս ձերբակալել էր «ՎԵՏՕ» հակասորոսական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, իսկ այս պահին հերթական խուզարկությունն է իրականացնում նրա բնակարանում:

Եվս մեկ անգամ արձանագրում ենք, որ իրավապահ համակարգն իր համար բռնաճնշման գործիք դարձրած դավաճանների իշխանությունը, Սորոսի վարձկանների ապօրինությունները կանխելու և նրանց հակապետական գործունեությանը համապատասխան արձագանք տալու փոխարեն, շարունակում է խայտառակ հետապնդումներն ու հալածանքները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ»,– ասվում է «ՎԵՏՕ»–ի հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում