ՔՊ-ն պարզապես գործում է Ադրբեջանի շահերով (տեսանյութ)

ՔՊ-ն պարզապես գործում է Ադրբեջանի շահերով (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Մի խումբ քաղաքացիներ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց էին հավաքվել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հրաժարականը:

«Պահանջը շատ հստակ է և մեկն է: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է որոշի, ով այս պահին կանգնում է Նիկոլ Փաշինյանի կողքին, նա գործում է հակադիր ՀՀ շահերին: Քաղաքացիական պայմանագիրը պարզապես գործում է Ադրբեջանի Հանրապետության շահերով: Յուրաքանչյուր մարդ, ով այս պահին շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին, կրելու է դավաճանության պատասխանատվությունը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ոստիկանությունն ակցիայի մասնակցիներին հորդորեց դադարեցնել հավաքը և տարածքը լքել՝ նշելով, որ ռազմական դրության ժամանակ արգելվում է հավաքներ իրականացնել:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ չեն աջակցում Նիկոլ Փաշինյանին, նաև ուղերձ հղեցին այն մասին, որ նրանք, ովքեր աջակցում են այս իշխանություններին, հավասարապես պատասխանատու են դավաճանության համար։ Այնուհետև ակցիան ավարտվեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում