Հայկական զինվորական վերջին ստորաբաժանումները հեռանում են Քարվաճառի շրջանից

Հայկական զինվորական վերջին ստորաբաժանումները հեռանում են Քարվաճառի շրջանից

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՀայկական զինվորական վերջին ստորաբաժանումները հեռանում են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանից, որը կեսգիշերին պետք է անցնի Ադրբեջանին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Ինչպես փոխանցում է գործակալության թղթակիցը, մոտոհրաձիգները լքել են տարածքը՝ պայթեցնելով զորանոցներն ու զորամասի այլ կառույցներ:

«Մենք այստեղ ենք մնացել ողջ պատերազմի ընթացքում և ոչինչ նրանց չենք տվել: Այժմ մինչև ադրբեջանցիների դիրքեր ուղիղ գծով 12 կմ է: Հեռանում ենք մեր առաջապահ դիրքերից և պայթեցնում զորամասի մնացյալ կառույցները, որպեսզի դրանք չմնան ադրբեջանցիներին: Գնում ենք Հայաստան: Մեր զորամասը վերջիններից մեկն է»,- թղթակցի հետ զրույցում ասել է մոտոհրաձգային զորամասի հրամանատարության ներկայացուցիչը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում