«Հրապարակ». ՊԵԿ-ում որոշվել է պարգևավճարներ տալ, որ մտքներով չանցնի դուրս գալ փողոց

«Հրապարակ». ՊԵԿ-ում որոշվել է պարգևավճարներ տալ, որ մտքներով չանցնի դուրս գալ փողոց

«Պետական հիմնարկներում, ինչպես հայտնի է, պատերազմով պայմանավորված՝ որոշում էր կայացվել, որ այլևս պարգևավճարներ չեն ստանալու, դրանք ուղղվելու են բանակին, հիմնադրամներին։ Ավելին, աշխատակիցներին հանձնարարվել էր սոցիալական փաթեթների գումարները փոխանցել հիմնադրամին։ 2 ամիս փաստացի չեն ստացել, սակայն այս ամիս աշխատողները դժգոհել են, որ այլևս չեն կարող միայն աշխատավարձով աշխատել, ուստի դժգոհությունը մեղմելու համար պարգևավճարներ են տվել։

Տեղեկություն կա, որ պարգևավճարները բաժանում են հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարներից, որոնք պետք է ուղղվեին Արցախի և բանակի կարիքներին։

Մասնավորապես, տեղեկացանք, որ ՊԵԿ-ում հոկտեմբեր ամսվա համար արդեն ստացել են պարգևավճար, հիմնականում՝ ցածր և միջին օղակի աշխատակիցները, թեև հայտարարել էին, թե այլևս չեն ստանալու և փոխանցել են հիմնադրամին։

ՊԵԿ-ի աշխատակիցներից մեզ հայտնեցին, որ իրենց հանձնարարվել է ՀԴՄ չխփելու համար տուգանել տնտեսվարողներին՝ խոստացել են այդ դեպքում պարգևավճար տալ, բայց տեսուչները հիմնականում հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ գուցե զոհվածի հարազատների կազմակերպություն լինի, և իրենք վատ վիճակում հայտնվեն։ Ամեն դեպքում, աշխատակիցների դժգոհությունը մեղմելու համար որոշվել է պարգևավճարները տալ, որ մտքներով չանցնի դուրս գալ փողոց։

ՊԵԿ-ից, ըստ էության, հաստատեցին մեր տեղեկությունները․ «ՀՀ պետական բյուջեով ՀՀ ՊԵԿ-ի համար նախատեսված միջոցներից կոմիտեի աշխատակիցները սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար ստացել են կատարած աշխատանքին համարժեք վարձատրություն՝ բացառությամբ ղեկավար անձնակազմի»։

«Համարժեք վարձատրությունը», իշխանությունների պատկերացմամբ, նաև պարգևավճար է ենթադրում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում