«Ժողովուրդ». «Իմ քայլի» երեկվա նիստում քննարկվել է երկրում ռազմական դրության հարցը․ մանրամասներ

«Ժողովուրդ». «Իմ քայլի» երեկվա նիստում քննարկվել է երկրում ռազմական դրության հարցը․ մանրամասներ

««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեկ տեղի ունեցած փակ հանդիպումից: Առաջին հերթին նրանք քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը:

Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ քն­նարկվել են իմքայլականների՝ նոյեմբերի 26-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի անելիքները: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցու­թյունները որոշել են արտահերթ նիստում չեղարկել ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը, իսկ իշխանական խմբակցությունն էլ պետք է իր քվեար­կությամբ որոշի՝ արդյոք այս պահին պետք է գնալ նման քայլի, թե ոչ:

Մեր տեղեկություններով՝ քննարկման ժամանակ եղել են տարբեր կարծիքներ, և դրա համար էլ խմբակցությունն այդ հարցում վերջնական որոշում չի կայացրել: Խմբակցության պատգամավորներին այցելել է նաև ՀՀ ԿԳԱՍ նախկին նախա­րար Արայիկ Հարությունյանը, որը փորձել է իր կուսակիցներից պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն ՀՀ-ում առկա իրավիճակի մասին: Ընդհանուր տեսակետ­ներ են հնչել, որից հետո Հարությունյանը հեռացել է նիստից:

Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանության մի հատվածի կարծիքով՝ այս պա­հին անհրաժեշտ է մոռանալ «թավիշը» և իրավապահ համակարգի օգնությամբ ստեղծել կայունություն ու կարգուկանոն հաստատել հանրության շրջանում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում