Բերման էր ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

Բերման էր ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ բերման են ենթարկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։

«Հենց նոր ինձ զանգահարեց Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և տեղեկացրեց, որ իրեն բերման են ենթարկել Ոստիկանություն։ Որպես փաստաբան՝ գնում եմ Կենտրոնականի բաժին»,-գրել է Մելիքյանը։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու առնչությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում