Ռուս ռազմական բժիշկները մեկնել են ԼՂ. ՌԴ ՊՆ

Ռուս ռազմական բժիշկները մեկնել են ԼՂ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսաստանի պաշտպանության նախարարության Արևելյան ռազմական շրջանի հատուկ բժշկական ջոկատի ուժերով ու միջոցներով լի երկու ինքնաթիռ է մեկնել դեպի Լեռնային Ղարաբաղ՝ տեղի բնակիչներին օգնություն տրամադրելու նպատակով, գրում է regnum.ru կայքը:

«Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների իրականացման շրջաններ Արևելյան ռազմական շրջանի հատուկ բժշկական ջոկատ տեղափոխող Իլ-76 առաջին երկու ինքնաթիռները թիռչք են կատարել Խաբարովսկ «Նովիյ» օդանավակայանից»,- հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Պաշտպանական գերատեչությունից մանրամասնել են, որ Ղարաբաղ ընդհանուր տեղափոխվել է 122 ռազմական բժիշկ, 54 միավոր մեքենա և հատուկ տեխնիկա, ինչպես նաև 66 տոննա անհրաժեշտ պարագաներ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում