2008-ին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը միացել է հացադուլին․ Գեղամ Մանուկյան

2008-ին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը միացել է հացադուլին․ Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԿառավարության մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ անող գործիչներից Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հացադուլին միանալու որոշում է կայացրել նաև 2008-ին զոհված զինծառայողի մայր Անահիտ Կիրակոսյանը։

Գեղամ Մանուկյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ցավով տեղեկացնում եմ, որ հակառակ մեր բոլոր հորդորներին, հացադուլին միանալու որոշում է կայացրել նաեւ 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը։ Նա անդրդվելի էր։ Միայն պայմանավորվեցինք, որ կգիշերի տանը»,– գրել է նա։

Նշենք, որ «Երկիր մեդիա» հեռւոստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը և ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը շարունակում են հացադուլ անել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում