Իշխանությունը պատերազմի պարտությունից դասեր չի քաղել, շարունակում է ներքաղաքական «բազառները». Անի Սամսոնյան

Իշխանությունը պատերազմի պարտությունից դասեր չի քաղել, շարունակում է ներքաղաքական «բազառները». Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.amԱյս իշխանությունը դասեր չի քաղել նույնիսկ պատերազմի պարտությունից, հակառակ դեպքում՝ չէր շարունակի ներքաղաքական «բազառների» թեման, ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց, որտեղ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

«Սա ներքաղաքական «բազառ» է։ Զարմանալի է, երբ ԱԺ-ում մենք մեր իշխանական գործընկերներին ասում ենք՝ եկեք խորհրդի նիստում քվորում ապահովեք, եկեք քննարկենք այն փաստաթուղթը, որը բոլորիս համար չարիք է դարձել, մարդիկ չեն գալիս։ Բայց մարդիկ պատրաստ են գնալ և քվորում ապահովել մի նիստում, որտեղ քննարկվում է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը։ Չեմ հասկանում՝ սա՞ է այսօր մեր խնդիրը, ո՞ւմ է դա հետաքրքրում», – ասաց Անի Սամսոնյանը։

Նա նշեց, որ պետական ինստիտուտների ողջ ռեսուրսը մինչև այսօր ծախսվել է ներքաղաքական խնդիրներ լուծելու վրա։

«Ցավալին այն է, որ շարունակում է ծախսվել ներքաղաքական խնդիրներ լուծելու վրա», – ասաց պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում