Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը հացադուլ է հայտարարել

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը հացադուլ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ կալանավորված Վահագն Վերմիշյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը:

Պաշտպանը այլ մանրամասներ չհայտնեց, սակայն լրատվամիջոցները գրում են, որ Վերմիշյանը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը այս տարվա փետրվարին նախ ձերբակալվել, հետո կալանավորվել էր՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով

ԱԱԾ-ի տարածած հայտարարության համաձայն՝ ստացվել էին փաստական տվյալներ այն մասին, որ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում