Որոշակի մտասևեռվածություն կա իմ անձի հետ կապված, որ ուղղորդվում է իշխանության վերնախավից. Արա Սաղաթելյան

Որոշակի մտասևեռվածություն կա իմ անձի հետ կապված, որ ուղղորդվում է իշխանության վերնախավից. Արա Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Որոշակի մտասևեռվածություն կա իմ անձի հետ կապված և, երևի, որոշակի զգուշավորություն ինչ-որ մարդկանց մոտ, և նրանք միջոցներ են ձեռնարկում ինձ վարկաբեկելու կամ ընթացող գործընթացներից ինչ-որ կերպ ինձ մի կողմ պահելու համար: Այս մասին ՀՔԾ-ից դուրս գալուց հետո «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:

«Իմ խորին համոզմամբ և տեղեկություններով ուղղորդվում են իշխանությունների վերնախավից»,-նշել է նա՝ հավելելով, թե սա առաջին դեպքը չէ.

«Մի քանի օր առաջ էլ ինձ մեկուսացրել էին, իսկ երբ Արցախում էի գտնվում՝ զրպարտության բնույթի տեղեկություններ էին տարածում, որի վերաբերյալ իմ փաստաբանը դիմել է գլխավոր դատախազին, վաղը քաղաքացիական հայց կներկայացվի դատարան»,-ասել է Արա Սաղաթելյանը:

Նշենք, որ նա հայտնել էր, որ ՀՔԾ հրավիրվել էր վկայի կարգավիճակով՝ ռազմական դրության ընթացքում հավաքների կազմակերպման և նոյեմբերի 10-ի գիշերը Երևան քաղաքում տեղի ունեցած անկարգությունների գործերով, սակայն նա հրաժարվել է ցուցմունք տալ:

Հիշեցնենք նաև, որ Արա Սաղաթելյանը օրերս բերման էր ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիայի ժամանակ, ապա ազատ էր արձակվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում