Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից

Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՖրանսիան Թուրքիայից ակնկալում է տեսնել քաղաքականության իրական փոփոխության ապացույցներ, մասնավորապես՝ «սիրիացի վարձկանների դուրս բերում» Լեռնային Ղարաբաղից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Օրեր շարունակ Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների տոնայնության փոփոխություն էի նկատում, սակայն խոսքում արված փոփոխությունները բավարար չեն: Գործողություններ են անհրաժեշտ, քաղաքականության փոփոխության իրական ապացույցներ»,– ասել է ֆրանսիացի նախարարը երկրի Ազգային ժողովի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նիստում:

«Գործողություններից մեկը, որն ակնկալում ենք Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի նախաձեռնությամբ տեղակայված սիրիացի վարձկանների դուրս բերումն է»,- շեշտել է դիվանագետը:

Միևնույն ժամանակ, վերջինս ընդգծել է, որ Եվրամիության գագաթնաժողովում, որը կայանալու է դեկտեմբերին, եզրակացություն կարվի Թուրքիայի հարցով՝ ելնելով արդիական իրավիճակից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում