AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանի կառավարման տարիներին ՀՀ-ն միջազգային սուբյեկտից վերածվել է միջազգային օբյեկտի. Գոհար Մելոյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՆիկոլ Փաշինյանի կառավարման ընդամենը 2 տարում Հայաստանը միջազգային սուբյեկտից վերածվել է միջազգային օբյեկտի։ Այս մասին գրառում կատարել սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:

Նա մասնավորապես նշել է.

«Հայաստանի հետ կապված հարցերը, այլեւս, քննարկվում և լուծվում են բացառապես առանց Հայաստանի մասնակցության։

Դիտարկենք վերջին օրերին հարևան պետությունների մի շարք հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակիորեն հավաստում են վերոնշյալը։ Այսպես.

1. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող եկեղեցիները ոչ միայն հայկական, այլև՝ համաշխարհարային մշակույթի արժեքներ և համաքրիստոնեական սրբավայրեր են, եւ իր անձնական պաշտպանության տակ է առնում։

2. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում գերիների փոխանակման և անհայտ կորած անձանց գտնելու նպատակով։

3. Անհայտ կորած և գերեվարված հերոսների ծնողները հավաքվում են Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ՝ ներկայացնելով Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված նամակ՝ իրենց աջակցելու խնդրանքով։

4. Արցախցիներն անձամբ են ադրբեջանցի սպաների հետ քննարկում հայկական գյուղերից իրենց իրերը դուրս բերելու վերջնաժամկետները՝ շնորհակալություն հայտնելով ադրբեջանցի զինվորներին։

5. Ռուս խաղաղապահները և ադրբեջանցի զինվորները միասին գծում են Լեռնային Ղարաբաղում ռուս և ադրբեջանցի ուժերի վերահսկողության գոտիները՝ առանց Արցախի կամ Հայաստանի իշխանությունների որևէ ուղղակի կամ անուղղակի մասնակցության։

6. Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղության երաշխավորներն են Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը, իսկ ՀՀ որևէ պաշտոնատար անձ որեւէ կերպ չի արձագանքում այդ հայտարարությանը։

7. Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է և քննարկում է Սյունիքի տարածքով ճանապարհեր/երկաթուղիներ կառուցելու նախագծեր, իսկ ՀՀ որևէ պաշտոնատար անձ որեւէ կերպ չի արձագանքում այս հայտարարությանը։

Ակնհայտ է, որ, եթե գործող իշխանությունները շարունակեն իրենց տխրահռչակ կրավորական կեցվածքով պաշտոնավարումը՝ իրավիճակը դառնալու է շատ ավելի նվաստացուցիչ Հայաստանի համար, իսկ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության իրավազորության ներքո միայն լինելու է մեր վճարած հարկերից հատկացվելիք պարգևավճաների չափի որոշումը։

Հայաստանի Հանրապետությանը միջազգային հարաբերությունների օբյեկտից սուբյեկտ վերադարձնելու համար օրվա հրամայական է այս իշխանությունների հեռացումը և ազգային համաձայնության կառավարության ձևավորումը՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում անցկացնելով նոր ընտրություններ»։

Լրահոս
Միանում եմ Համալսարանականների նախաձեռնությանը. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը ՊՆ. ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարա՞ր կնշանակվի Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը Իրանի ԱԳ նախարարը դիմել է ԱՄՆ-ին Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգողին ՀՌՀ-ն հրապարակել է որոշումը Լավրովը՝ ռազմագերիներին փոխանակելու մասին «Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, որովհետև երկիրը տանում եք կործանման․ Արման Աբովյանը՝ իշխանությանը (տեսանյութ) Գծագրվում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, գուցե՝ առաջիկա 100 տարվա համար, մենք ուշանում ենք․ Վ․ Հովհաննիսյան Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունները մեզ հուշում են, որ ռազմական գործողությունները նրանց օրակարգից դուրս չեն եկել. Աբրահամյան Թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է․ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գնացեք, ԴՆԹ հանձնեք, թե չէ չնույնականացված մարմինները թուրքերին հետ կտան. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունիում կվնասազերծվի չպայթած զինամթերք․ ԱԻՊԾ Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 դեպք ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հատուկ ծառայությունների համար գտածոները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ոստիկանությունը բերման ենթարկեց Ալեքսեյ Նավալնիին օդանավակայանում Մի քանի մարզերում գիշերը կգրանցվի մինչև -30 աստիճան ցուրտ Գերիներ ունես, քեզ ու ժողովրդիդ ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան Էրդոհանի ամառանոցը կարժենա 85,6 մլն դոլար Հայաստանում սպասվում է ձյուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյանը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը Ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել. արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան Արարատ Միրզոյանը արձագանքել է Մինասյանի հայտարարությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan