Ինչ դարձրիր դու մեզ, ինչի վերածեցիր մեր Հայրենիքը․ Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանին

Ինչ դարձրիր դու մեզ, ինչի վերածեցիր մեր Հայրենիքը․ Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Տուն կառուցող, օջախ հիմնող հայ մարդն իր ձեռքով վառում է իր իսկ կառուցած տունը, սահման պահող, Հայրենիք պաշտպանող զինվորն իր ձեռքով պայթեցնում է իր իսկ զորամասը, վանքեր կառուցող քահանան իր ձեռքով հանում է խաչքարերը․․․ Ինչ դարձրիր դու մեզ, ինչի վերածեցիր մեր Հայրենիքը․ անհայրենիք սրիկա։

Մենք նորից ուժ կառնենք, նորից շունչ կտանք մեր օջախներին, կհզորացնենք ու կզինենք մեր բանակը, կվերականգնենք մեր Սրբավայրերը՝ անեծքի ու նզովքի բաժին դարձնելով քեզ»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում