«Հրապարակ». Իշխանականները պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից»
26/11/2020 10:20
Նմանատիպ
«Որքան էլ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի իմիտացիա ստեղծի՝ խորհրդակցություններ հրավիրելով, հաղորդագրություններ տարածելով, իշխանության տարբեր օղակներում շատերը հասկացել են, որ իրենց «գնացքը գնացել է», և պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից»։
Մի մասը երկիրը լքելու մասին է մտածում և արդեն բանակցում է վրաց իշխանությունների հետ՝ սահմանն անցնելու մասին։ Մյուսները երազում են պաշտոնից ծածուկ հեռանալու մասին, բայց վախենում են՝ Փաշինյանը դեռ կարող է հաշվեհարդարի հրահանգ տալ։
Իշխանավորների միայն մի փոքր խումբ կա, որը հասկանում է՝ փախչելու տեղ չունի և իշխանափոխությունից հետո պատասխան է տալու նույն չափով, ինչ չափով Նիկոլ Փաշինյանն է պատասխանելու»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում