«Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատը վերսկսում է ստուգումները. որ կառույցներն են թիրախում

«Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատը վերսկսում է ստուգումները. որ կառույցներն են թիրախում

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը որոշում է կայացրել մի շարք պետական կառույցներում ստուգումները վերսկսելու մասին: Հիշեցնենք՝ Հաշվեքննիչ պալատը դեռևս սեպտեմբերի 30-ին էր որոշում կայացրել մի շարք գերատեսչություններում ստուգումները կասեցնելու վերաբերյալ:

Պատճառը սեպտեմբերի 27-ին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումն է եղել: Մեզ հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատի ղեկավար Լևոն Յոլյանը որոշում է կայացրել իրականացնել վարչապետի աշխատակազմի, Ջրային պետական կոմիտեի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական բյուջեի 2020 թվականի վեց ամիսների կատարման հաշվեքննությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կվերսկսվի նաև Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության վեց ամիսների հաշվեքննությունները: Ի դեպ, այս ցանկում ներառված են նաև Արտաքին գործերի նախարարությունը, Վանաձորի, Գյումրու քաղաքապետարաններ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում