Քաղաքացիներն ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ՈՒՂԻՂ

Քաղաքացիներն ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՔաղաքացիները ակցիա են անում Դեմիրճյան փողողում՝ ԱԺ ծառայողական մուտքի մոտ։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ներկայացել են պաստառերով՝ «հողատու հեռացիր», «սրիկա իշխանություն» և այլ գրություններով: Ակցիայի մասնակիցները նշում են, որ ցանկանում են հանդիպել «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ ասելու նրանց, որ նրանք դավաճաններ են, և պահանջում են չեղարկել ռազմական դրությունը և օր առաջ անցնցում հեռանան:

«Այն, որ իշխանությունները գամված են իրենց աթոռներին, քննարկման ենթակա չէ, ամեն կերպ փորձում են իշխանությունը պահել, բայց մեր երկրում ապրում են արժանապատիվ քաղաքացիներ, որոնք պահանջում են իշխանությունների օր առաջ հրաժարականը։ Իշխանությունը պատասխանատվություն պետք է կրի իր արած քայլերի համար: Մենք չենք ընդունում հող հանձնող, հող ծախող իշխանություններին և մեզ համար շատ ամոթ է, որ մենք կարող ենք ապրել մի երկրում, որի ղեկավարը մի մարդ է, որը հերոսացվում է Ադրբեջանի կողմից»,- նշեց ակցիայի մասնակիցը:

Անդրադառնալով ակցիաներ անող քաղաքացիների նկատմամբ ուժային կառույցների գործողություններին՝ քաղաքացին նշեց, որ ուժային կառույցների կողմից անհամաչափ ուժ է կիրառվում, սակայն հասկանալի է, որ իրենք հրաման են կատարում, իսկ ինչ վերաբերում է ռազմական դրության չեղարկմանը, ակցիայի մասնակիցը նշեց, որ ռազմական դրությունը իշխանությունը չի չեղարկում, քանի որ քաջ գիտակցում է, որ ավելի շատ քաղաքացիներ դուրս կգան բողոքի ակցիաներ անելու:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում