Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ իր գրասենյակի աշխատողները հոկտեմբեր ամսին պարգևավճար են ստացել
26/11/2020 11:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ իր գրասենյակի աշխատողները հոկտեմբեր ամսին պարգևավճար են ստացել:
«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝
Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ համաձայն հավելվածի»,-ասված է Ավինյանի որոշման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում