Ինձ ոլորտին վերաբերող հարցեր տվեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ԿԳՄՍ նորանշանակ նախարար

Ինձ ոլորտին վերաբերող հարցեր տվեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ԿԳՄՍ նորանշանակ նախարար

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԻնձ ոլորտին վերաբերող հարց տվեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողներին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը՝ արձագանքելով այս Կառավարության հետ համատեղ աշխատանքի վերաբերյալ հարցին:

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով»,– ասաց նա և կոչ արեց ոլորտի վերաբերյալ հարցեր տալ:

«Կներեք էլի, դուք անընդհատ ձեր ուզած հարցն եք տալիս, ոլորտից հարց տվեք»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում