«Մոսկվան և Մինսկն ունեն Միութենական պետություն և կկարողանան պաշտպանվել Արևմուտքի միջամտությունից». Լավրով

«Մոսկվան և Մինսկն ունեն Միութենական պետություն և կկարողանան պաշտպանվել Արևմուտքի միջամտությունից». Լավրով

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՄոսկվան և Մինսկը կկարողանան պաշտպանվել Արևմուտքի միջամտությունից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ria.ru-ն։

«Մենք հանգիստ ենք վերաբերվում Արևմուտքի միջամտելու փորձերին, մենք ունենք Միութենական պետություն և կարող ենք պաշտպանել մեր անկախությունը»,- ասել է Լավրովը:

Նա ընդգծել է, որ դա երկու երկրների նախագահների և կառավարությունների ընդհանուր դիրքորոշումն է։

Ռուս նախարարը Մինսկ է ժամանել չորեքշաբթի երեկոյան՝ Ռուսաստանի և Բելառուսի ԱԳՆ գործընկերների համատեղ նիստին մասնակցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում