«Մոսկվան և Մինսկն ունեն Միութենական պետություն և կկարողանան պաշտպանվել Արևմուտքի միջամտությունից». Լավրով
26/11/2020 15:29
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Մոսկվան և Մինսկը կկարողանան պաշտպանվել Արևմուտքի միջամտությունից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ria.ru-ն։
«Մենք հանգիստ ենք վերաբերվում Արևմուտքի միջամտելու փորձերին, մենք ունենք Միութենական պետություն և կարող ենք պաշտպանել մեր անկախությունը»,- ասել է Լավրովը:
Նա ընդգծել է, որ դա երկու երկրների նախագահների և կառավարությունների ընդհանուր դիրքորոշումն է։
Ռուս նախարարը Մինսկ է ժամանել չորեքշաբթի երեկոյան՝ Ռուսաստանի և Բելառուսի ԱԳՆ գործընկերների համատեղ նիստին մասնակցելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում