AM | RU
USD
EUR
RUB

Ինձ մեղադրանք առաջադրվեց. Միհրան Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ուզում եմ հայտնել, որ ինձ մեղադրանք առաջադրվեց ռազմական դրության պայմաններում ապօրինի հավաքներ կազմակերպելու համար, որը ես չեմ ընդունում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը Երևան քաղաքի քննչական վարչությունից դուրս գալուց հետո:

«Ես չեմ կազմակերպել հավաք. հավաքը, ըստ էության, կազմակերպիչ չի ունեցել, և սա այն գործողությունների հերթական շարունակությունն է, որբ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում գործածում է այն մարդկանց նկատմամբ, որոնք հստակորեն դիրքորոշում են հայտնում, բարձրաձայնում են, որ ինքը պետական դավաճան է, հայ ժողովրդին ստորացրել է, մեր ժողովուրդը 5000-ից ավել զոհ է տվել իր պատճառով, հանձնել է Արցախը և տրորել, ստորացրել է հայ մարդու պատիվը»,- հայտարարեց նա:

Ըստ Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները ոչ մի արդյունք չեն տալու. «Ո՛չ նրա կողմից հրահանգավորված ապօրինի բերման ենթարկելու փաստերը, որ մի քանի անգամ եղան հենց ինձ հետ կապված, ո՛չ նրա կողմից հրահանգավորված ձերբակալությունների փաստերը, ո՛չ էլ մեղադրանքը առաջադրելու: Ես ասել եմ, նորից ասելու եմ՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, քաղաքական ոչնչություն է, որը հանձնել է Արցախը, կապիտուլացրել է Հայաստանը և հայ մարդու պատիվը գետնով է տվել և պետք է րոպե առաջ հեռանա և պատասխանատվություն կրի այդ ամեն ինչի համար»,-ասաց նա:

Միհրան Հակոբյանն ընդգծեց՝ չի լինելու այնպես, որ Նիկոլ Փաշինյանը կամ նրա շուրջը մնացած որոշակի անձինք մտածեն, որ այս ամենը վերջանալու է. «Անխտիր բոլորդ պատասխան եք տալու ձեր արած այս դարակազմիկ հանցագործության համար»,-ասաց Միհրան Հակոբյանը՝ դիմելով Փաշինյանին ու նրա թիմակիցներին:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ իրեն կանչել են քննչական մարմին՝ հարցաքննության: «Երևի դա կօգնի Քաշաթաղի անորոշությունը լուծելու կամ անհետ կորած տղերքին գտնելու հարցերին»,-գրել էր նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
Ես զարմացա, երբ հայտարարվեց՝ մեր Շուշին ադրբեջանական քաղաք է. Սամվել Հարությունյան (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու. Ս. Օհանյան ԵԽԽՎ-ն նախըտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցը «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախցի փախստականների կեցության դժվարությունների, հետագա անելիքների մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք պատերազմում Հայաստանի հետ. Էրդողան Իրանն Ադրբեջանի հետ սահմանին երկաթուղու կառուցում կսկսի Միհրան Հակոբյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախում ստեղծվել է ՆԳՆ Զարիֆն՝ Իրանի հաջորդ նախագա՞հ. Regnum-ի անդրադարձը Արմեն Աշոտյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր Նիկոլի հեռացումով կսկսի մեր ժողովրդի ոտքի կանգնելն ու արդարության վերականգնումը Ֆիզուլիի շրջանից և Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից հայտնաբերվել է ևս 2 աճյուն Ամերիկագետը մեկնաբանել է Մակունցին դեսպան նշանակելու հարցը Ինչու՞ պատերազմը չտեղափոխվեց հակառակորդի թիկունք. Տոնոյանը պատասխանում է Տոնոյանը մեկնաբանել է «նոր պատերազմ, նոր տարածքներ» արտահայտությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 25 Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է. Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին 15.3% անկում. անշարժ գույքի շուկայի վիճակը Հայաստանում Հունվարի 26-28-ը եղանակը կտաքանա, 29-ին սպասվում է ձյուն Երևանի 4 վարչական շրջաններում ջրանջատում է սպասվում Կոտայքում Mercedes-ը կամրջից ցած է ընկել (լուսանկարներ) Հեգնանքով ենք ասել. պատգամավորը՝ Փաշինյանին «հարգելի պարոն վարչապետ»-ով դիմելու մասին «Սա հարձակվողական բնույթի զորավարժություն է. փորձագետը՝ Կարսի զորավարժությունների մասին Պատժամիջոցներն Իրանն ավելի ուժեղ են դարձրել. պաշտպանության նախարար Ուզում են Հայաստան բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է. Գեորգի Պողոսյան Բարեկենդան առաջավորաց պահքի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մանրամասներ Գագիկ Ջհանգիրյանից ավելի նախկին ու կոռումպացված մարդ չկա․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոյեկտ է Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան Իրավաբանների, գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների հավաք-քննարկումը. ՈՒՂԻՂ Բոլոր մասնակիցները ենթարկվելու են քրեական պատասխանատվության․ Ա․ Ղազինյան Եղանակը զգալի կտաքանա Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել դիլետանտ Մակունցին. Միքայել Մինասյան Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan