Զոհվել է Արցախի հերոսի կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը

Զոհվել է Արցախի հերոսի կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amՄեծ ցավով ենք հայտնում Սարդարապատ համայնքի բնակիչ, Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած՝ Դավիթ Լյովայի Գրիգորյանի մահվան լուրի մասին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Սարդարապատի համայնքապետարանը։

«Մեր Դավիթ, մեր հերոս, մեր սարդարապատցի Դավիթ դու հաղթեցիր, մենք պարտվեցինք քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։

Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնայիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ։

Մեր ցավակցությունն ենք հայտնում՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ճանաչողներին ու չճանաչողներին քանզի այս ցավը ամբողջ հայ ժողովրդի ցավն է։

Աստված հոգիդ լուսավորի․․․

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 26,11,2020 թվականին Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,-ասված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Դավիթ Լյովայի Գրիգորյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով Ֆիզուլիի հատվածում՝ հասցրել է խոցել 15 տանկ և 1 ՀՄՄ, ինչից հետո շարունակել է ծառայել առաջնագծում։ Հոկտեմբերին նրան շնորհվել է «Արցախի հերոսի» բարձրագույն կոչումն ու ստացել «Ոսկե արծիվ» շքանշանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում