AM | RU
USD
EUR
RUB

Սա աթոռի համար պայքար չէ, Կառավարության հրաժարականը դարձել է համահասարակական պահանջ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am«Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը արդեն 4-րդ օրն է՝ հացադուլ է անում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Այսօր շտապ օգնության մեքենա էր ժամանել գործադիրի շենքի մոտ, հացադուլ իրականացնողների առողջական վիճակը ստուգելու համար:

Գեղամ Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքական, աթոռի պայքար չէ ընթանում, Կառավարության հրաժարականը դարձել է համահասարակական պահանջ, քանի որ կուսակցություններին, քաղաքացիներին միացել են նաև Երևանի պետական համալսարանը, Գիտությունների ազգային ակադեմիան, սյփուռքի կազմակերպությունները:

«Ռազմական դրությունը իշխանությունը ցանկանում է պահպանել առանց որևէ բովանդակության, իմաստը: Ռազմական դրության պայմաններում խաղաղ հավաքներն արգելված են, ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակվում և վերջապես՝ վարչապետին անվստահություն հայտնելու հարց չի կարող դրվել: Նիկոլ Փաշինյանը բոլոր միջոցներով փորձում է մի քանի օրով իր պաշտոնը երկարացնել»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարության ձևավորմամբ հնարավոր կլինի բեկում մտցնել և՛ արցախյան բանակցություններում, և՛ հայտնի հայտարարության դրույթների գործադրման հարցում:

«Հիմա Չարեկտարի պատմությունը, մարդկանց ասում են՝ դուրս եկեք, մարդիկ տներն են վառում, հաջորդ օրն ասում են՝ չէ, այս գյուղը մնալու է մեզ: Նույնը Բերձորի դեպքում է: Այս անպատասխանատվության շարանը, որ կա, վկայում է, որ անհնար է այս մարդը մեկ օր ավել մնա»,- նշեց «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրենը:

Գեղամ Մանուկյանը կարծում է, որ Չարեկտարի հարցն ավելի կարևոր է, քան նախօրեին Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը:

«Հարցը լուծվում է գետնի վրա: Երեկվանը, այո, քաղաքական ժեստ էր, բայց այս պայմաններում, երբ Չարեկտարի հարցը կա, Չարեկտար գյուղն ինձ համար ավելի կարևոր է, քան 7 հատ նման բանաձև: Սա անկախության ճանաչում չէ, Նիկոլ Փաշինյանը բառախաղով, իշխանական ամբողջ քարոզչամեքենան երեկ թողել էր արցախցի գյուղացուն ադրբեջանցի զինվորականի դեմ կանգնած, թողել հայ ռազմագերիների հարցը, ամեն ինչը թողել էր, լծվել էր մի բանի՝ տեսեք ինչ եղավ, բրավո մեր իշխանություններին»,- ասաց նա:

Հարցին, թե պայքարի առաջին օրերին և հիմա իշխանության վերաբերմունքում փոփոխություն նկատե՞լ եք, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Անուններ չտամ, բայց բազմաթիվ իշխանավորներ տարբեր ոլորտների նույնիսկ իրենց զորակցությունն են հայտնում»:

Լրահոս
Ես էլ եմ զինվորական և այսօր գլխավոր շտաբի հետ եմ․Փաշինյանի խոսքը իմ մոտ խոսք չի․ Երանոսյան Որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ. ՀՀ նախագահի աշխատակազմ Փաշինյանը զանգահարել է Պուտինին Գեներալ Օգանովսկին միանում է բանակի պահանջին ԵՄ հայտարարությունը՝ Հայաստանի տեղի ունեցող իրադարձությունների մասին Երբ Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայնորեն հայտնում է անվստահություն, կա երկու ելք. Վիգեն Սարգսյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին Լեոնիդ Կալաշնիկովը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Տեր-Պետրոսյանի այսօր տարածված հայտարարությունը նոյեմբերի 10-ին է արվել Էրդոհանի խոսնակը ևս դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը Ոստիկանության սպաները շարունակում են կանգնել բանակի կողքին ու հրաժարական պահանջել Այս հարցը չունի «քաղաքական» և «սահմանադրական» լուծում. Միքայել Մինասյան Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Սպայկայի տնօրեն Դավիթ Ղազարյանը մասնակցում է Փաշինյանի աջակիցների երթին։ Առաջնագծում տիրող իրավիճակի մասին Ինչքան էլ էմոցիաները մեզ խեղդեն, անհրաժեշտ է գործել օրենքի, Սահմանադրության շրջանակներում. Վանեցյան Վազգեն Մանուկյանը կոչ արեց բարիկադներով փակել Բաղրամյան պողոտան Ալիեւ. «Դաշնակիցները ուզում են վերակենդանացնել Հայաստանի բանակը» Վարանգաթաղն ազատագրելիս զոհված կամավորի ընտանիքը հրաժարվել է հյուրընկալել Աննա Հակոբյանին Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել, արտահերթ նիստ չի լինի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Մենք տեսանք, որ հրապարակում ընդունած քաղաքական որոշումները մեզ լավ տեղ չեն հասցնում. կա՛նգ առեք․Սամվել Բաբայանի կոչը Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանից ողջունում է Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդին (տեսանյութ) ՀՀ քննչական կոմիտեի կոչը Բոլորս պետք է ոտքի կանգնենք և միմիայն սահմանադրական ճանապարհով հեռացնենք այս իշխանությանը. Արտակ Թովմասյան ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը Հայաստանը երբեք նման անմխիթար վիճակում չի եղել. Իլհամ Ալիևը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Այն, ինչ լսում ենք հրապարակից, քաղաքագիտական անգրագիտություն. Ռուբեն վարդապետ Զարգարյան Կոչ եմ անում Արմեն Սարգսյան չստորագրել. Էդմոն Մարուքյան ՆԱՏՕ-ի անդամ 2 պետության նավերը մտել են Սև ծով. ՌԴ-ն հետևում է իրավիճակին Ռուսաստանի Դաշնային խորհրդում մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը Համահայկական ազգային համաձայնություն շարժման հայտարարությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր գեներալիտետի ցավը տանեմ. Արամո Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին․ Գորիսի քաղաքապետ Բանակի գեներալներին ձերբակալելու հրահանգի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ ԳՇ զորամիավորումների ղեկավար կազմին․ Լևոն Մնացականյան Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները խոսել են իրար հետ Երդվում եմ հորս գերեզմանով՝ երբեք թուրքից ոչինչ չեմ խնդրել, միշտ իրենք են խնդրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իլհամ Ալիեւը՝ Հայաստանում ընթացող զարգացումների մասին Խնդրում ենք միանալ ՀՀ զինված ուժերին․ ԱԱԾ նախկին աշխատակիցների կոչն Աբազյանին Ձախողված մարդիկ պետք է գնան. Հունան Պողոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan