Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով ԵՄ-ին կոշտ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով ԵՄ-ին կոշտ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Եվրամիության անդամ երկրներին կոշտ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` Միջերկրական ծովում նրա գործողությունների պատճառով:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, բանաձևի շուրջ քվեարկությունը կայացել է հինգշաբթի՝ Բրյուսելում տեղի ունեցած ԵԽ լիագումար նիստի ժամանակ: Բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել 631 պատգամավորներ, դեմ՝ 3-ը:

«Եվրախորհրդարանի պատգամավորները Եվրախորհդին կոչ են անում պահպանել միասնական դիրքորոշումը Թուրքիայի անօրինական գործողությունների հարցում և ի պատասխան կոշտ պատժամիջոցներ սահմանել»,- ասվում է փաստաթղթում:

Բանաձևում ասվում է նաև, որ «ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները պատմական նվազագույն մակարդակի վրա են գտնվում՝ Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի և Ղարաբաղի նկատմամբ վերջինիս գործողությունների պատճառով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում