Անկազմակերպությունն աչք էր ծակում այս պատերազմում. Սեդա Մելքոնյան (տեսանյութ)

Անկազմակերպությունն աչք էր ծակում այս պատերազմում. Սեդա Մելքոնյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԲոլոր նախորդ կառավարություններում եղած մեր պրոֆեսիոնալ մասնագետներին, քաղաքագետներին, դիվանագետներին, խելացի մարդկանց պետք է հավաքել և գլուխ գլխի տալ, տեսնել, թե ուր է գնում Հայաստանը: Անակազմակերպությունը աչք էր ծակում այս դժվար օրերին, դա անթույլատրելի է: Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կինը Սեդա Մելքոնյանը:

Սեդան շեշտել է՝ հասկանում է, որ Հայաստանի ղեկավարությունը դժվար կացության մեջ է եղել, բայց ընդգծել նաև, որ հսկայական սխալներ են թույլ տրվել. այնպիսի բաներ, որոնք հնարավոր էր կանխել ու չունենալ ներկա պատկերը:

«Երբ դու բարձր պաշտոն ես զբաղեցնում, պարտավոր ես իմանալ բաներ ու երբ կոմպետենտ չես, պիտի բարի լինես մի կողմ քաշվել և ասել՝ սա իմ ուժերից վեր է. թող մարդիկ գան, ովքեր հասկանում են իրավիճակից: Սա երկրի համար գոյության հարց է, և մի լուծում գտնենք»,-ասել է նա:

Սեդա Մելքոնյանը նշել է՝ շատ է տխրել, որ Մոնթեի՝ դժվարությամբ ազատագրած Քարվաճառն առանց կռվի, առանց պայքարի սկուտեղի վրա թշնամուն մատուցելու պատճառով: Հավելել է, որ այն շատ մեծ ռազմակավարական նշանակություն ունեցող շրջան էր, և պատահական չէր, որ ժամանակին Մոնթե անընդհատ քարտեզին նայելիս իր ափը դնում էր հենց Քարվաճառի վրա:

Ըստ նրա՝ ճակատագրի հեգնանքով նոյեմբերի 25-ին՝ Մոնթեի ծննդյանը օրը, այդ տարածքն Ադրբեջանին հանձնելը, այն վերցնելու ադրբեջանցիների խրախճանքը, ոչինչ չեն կարող ստվերել Մոնթեին:

Սեդան պատերազմի ընթացքում հնչած պոռոտախոս լոզունգները համեմատել է բժշկի ու հիվանդի պատմությանը, որը շարունակ պնդել է, թե հիվանդը շատ լավ է, անհանգստանալու կարիք չկա, բայց վերջում հանկարծ հիվանդը մահանում է: Շեշտել է, որ իրար հակասող լուրերի և ստերի հետևանքով ժողովուրդը ոչ միայն բարոյալքված է, այլև տրվամայի մեջ է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում