AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Մակունցն ու Հայրապետյանը Փաշինյանից պահանջել են հաշվետու լինել

 

««Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 27-ից մինչ օրս հրապարակային հարցազրույցով հանդես չի եկել: Լրագրողներիս բազմաթիվ փորձերն ու պնդումները, թե խորհրդարանի մեծամասնության ղեկավարը պետք է հաշվետու լինի, ներկայացնի խմբակցության տեսակետն ու դիրքորոշումները, նա անպատասխան է թողել: Այս օրերին Ազգային ժողովի՝ լրագրողների համար անհասանելի, գաղտնի մուտքերից օգտվում են ոչ միայն Ազգային ժողովի նախագահը, այլև ԱԺ իշխանական թևի փոխխոսնակներն ու Մակունցը: Ամեն ինչ անում են, որ լրագրողների շուրջկալում չհայտնվեն ու խուսափեն անցանկալի հարցերից:

«Իրատեսի» մերձիշխանական աղբյուրների համոզմամբ՝ Մակունցի լռությունն ու «փախուստը» պատահական չեն: Իրականում նա այդքան էլ համակարծիք չէ Փաշինյանի քայլերին, և ներքին լարումն էլ ավելի չմեծացնելու համար նախընտրում է լռել ու ոչինչ չխոսել: Նոյեմբերի 10-ի՝ կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարությունից հետո վարչապետի հետ տարբեր հանդիպումների ժամանակ Մակունցն ասել է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, արտահերթ ընտրություններ պետք է լինեն, ու եթե իշխանությունը ցանկանում է շարունակել կառավարումը, դա կարող է անել վերարտադրության միջոցով, այսինքն՝ արտահերթ ընտրություների:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ բավական կոշտ դիտարկումներ է անում Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է. «Մխիթարը վարչապետին շատ ուղիղ հարցադրումներ է անում, բացատրություններ պահանջում, պնդում, որ վերջինս հաշվետու լինի կուսակիցներին: Նիկոլին ասում է՝ եկեք ու մեզ ասեք՝ ի՞նչ եք անում կամ ինչու՞ եք այդպես անում, որ մենք էլ մեր անելիքներից տեղյակ լինենք: Հանդիպումներից մեկի ժամանակ, օրինակ, Հայրապետյանը հարց է տվել՝ ինչու՞ է առանց որևէ մեկի հետ քննարկելու ստորագրել նոյեմբերի 10-ի հայտարարության տակ: Վարչապետից պահանջել է նաև ասել, թե հետագա ինչ քայլեր ու հայտարարություններ է պատրաստվում անելու: Հանձնաժողովի նախագահը, ըստ երևույթին, մտահոգված է՝ պետությանը հարված հասցնող հերթական քայլ չանի՞ հանկարծ Նիկոլը»:

Մեզ ասացին նաև, որ «Իմ քայլի» պատգամավորները «լեզու են առել», խմբակցության նիստերի, վարչապետի հետ հանդիպումների ժամանակ հարցեր են բարձրացնում, քննադատաբար վերլուծում իրողությունը, սուր ակնարկներ անում: Եթե նախկինում գլուխները կախ լսում էին «հրամանատարի» ասածներն ու կատարում հրահանգները, այժմ պատասխան պահանջողի դիրքերից են խոսում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Դավիթ Տոնոյանը պետք է փակագծեր բացի․ Տիգրան Աբրահամյան Ես զարմացա, երբ հայտարարվեց՝ մեր Շուշին ադրբեջանական քաղաք է. Սամվել Հարությունյան (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու. Ս. Օհանյան ԵԽԽՎ-ն նախըտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցը «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախցի փախստականների կեցության դժվարությունների, հետագա անելիքների մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք պատերազմում Հայաստանի հետ. Էրդողան Իրանն Ադրբեջանի հետ սահմանին երկաթուղու կառուցում կսկսի Միհրան Հակոբյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախում ստեղծվել է ՆԳՆ Զարիֆն՝ Իրանի հաջորդ նախագա՞հ. Regnum-ի անդրադարձը Արմեն Աշոտյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր Նիկոլի հեռացումով կսկսի մեր ժողովրդի ոտքի կանգնելն ու արդարության վերականգնումը Ֆիզուլիի շրջանից և Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից հայտնաբերվել է ևս 2 աճյուն Ամերիկագետը մեկնաբանել է Մակունցին դեսպան նշանակելու հարցը Ինչու՞ պատերազմը չտեղափոխվեց հակառակորդի թիկունք. Տոնոյանը պատասխանում է Տոնոյանը մեկնաբանել է «նոր պատերազմ, նոր տարածքներ» արտահայտությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 25 Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է. Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին 15.3% անկում. անշարժ գույքի շուկայի վիճակը Հայաստանում Հունվարի 26-28-ը եղանակը կտաքանա, 29-ին սպասվում է ձյուն Երևանի 4 վարչական շրջաններում ջրանջատում է սպասվում Կոտայքում Mercedes-ը կամրջից ցած է ընկել (լուսանկարներ) Հեգնանքով ենք ասել. պատգամավորը՝ Փաշինյանին «հարգելի պարոն վարչապետ»-ով դիմելու մասին «Սա հարձակվողական բնույթի զորավարժություն է. փորձագետը՝ Կարսի զորավարժությունների մասին Պատժամիջոցներն Իրանն ավելի ուժեղ են դարձրել. պաշտպանության նախարար Ուզում են Հայաստան բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է. Գեորգի Պողոսյան Բարեկենդան առաջավորաց պահքի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մանրամասներ Գագիկ Ջհանգիրյանից ավելի նախկին ու կոռումպացված մարդ չկա․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոյեկտ է Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան Իրավաբանների, գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների հավաք-քննարկումը. ՈՒՂԻՂ Բոլոր մասնակիցները ենթարկվելու են քրեական պատասխանատվության․ Ա․ Ղազինյան Եղանակը զգալի կտաքանա Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել դիլետանտ Մակունցին. Միքայել Մինասյան Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan