Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amԱյսօր` նոյեմբերի 27-ին, Թուրքիայի տարածքում գտնվող Մալաթիա արևելյան նահանգում 4.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման վարչության տարածած հաղորդագրությանը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 11:27-ին (Երևանի ժամանակով 12:27-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Փյություրգե շրջանում:

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 6,94 կմ խորության վրա:

Մալաթիայի նահանգապետ Այդըն Բարուշը տեղեկացրել է, որ նախնական տվյալների համաձայն ՝ տուժածներ չեն եղել և ավերածություններ չեն գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում