Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Արա Սաղաթելյանին

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Արա Սաղաթելյանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Pastinfo.amԻնձ առաջադրվել է մի երևակայական մեղադրանք, որտեղ նկարագրված էին գործողություններ, որոնց հետ ես որևէ իրական կապ չունեմ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։

«Ես իհարկե չընդունեցի մեղադրանքը և շարունակում եմ պնդել, որ սա երկրի իշխանության անճարության և անպիտանության հետևանքն է, երբ ամբողջ իրավապահ համակարգը, որն ունի շատ լուրջ, կարևոր միսիա, զբաղված է թուղթ գրելով»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ սա իր անձի դեմ ուղղված հետապնդում է, որը շարունակական շղթայի մի մաս է։

Նրա խոսքով՝ նմանատիպ դատողություն կարող է անել՝ ծանոթանալով այլ անձանց հետ կապված, շատ դեպքերում դա ուղղակի քաղաքական հետապնդում է։

Աղբյուրի հաղորդմամբ՝ խոսքը գնում է Քննչական կոմիտեում քննվող ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում