Պուտինը հայտնել է, որ հեռախոսային կապ ունի Փաշինյանի և Ալիևի հետ

Պուտինը հայտնել է, որ հեռախոսային կապ ունի Փաշինյանի և Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.amՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների գործունեության և ԼՂ-ում մարդասիական առաքելության հետ կապված հարցեր:

Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպումն անցկացրել է վիդեոկոնֆերանսի միջոցով, փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հանդիպման հիմնական թեման՝ համակարգչային անվտանգության ոլորտում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է եղել:

Նրանք խոսել են նաև ռուս խաղաղապահների գործունեության և ԼՂ-ում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին: Այս համատեքստում Նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսային կապերի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում