Հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային խոշտանգումներն ու վայրագությունները վկայում են Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության մասին․ The Greek City Times

Հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային խոշտանգումներն ու վայրագությունները վկայում են Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության մասին․ The Greek City Times

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՍեպտեմբերին թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ԼՂ-ում հայերի դեմ պատերազմի սանձազերծման պատճառը լոկ տարածքները չէին, այլ հայ ժողովուրդին ոչնչացնելու ցանկությունը, գրում է հունական The Greek City Times-ը՝ մատնանշելով պատերազմի ընթացում հայ գերիների նկատմամբ անմարդկային խոշտանգումներն ու վայրագությունները:

Ինչպես նշում է թերթը, հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցիների ռազմական հանցագործությունների անհերքելի ապացույցները ցույց են տալիս հայերի նկատմամբ Ադրբեջանի վարած ատելության և էթնիկ զտումների ցավոտ հետևանքները:

«Խոսքը ադրբեջանական բանակի և նրա դաշնակիցների «մշակութային ցեղասպանության», մշակութային և կրոնական հուշարձանների պղծման և ոչնչացման մասին է՝ այդ տարածքներում հայ ժողովրդի անվիճելի ներկայության, գոյության հետքը վերացնելու նպատակով։ Նրանք ցանկանում են վերաշարադրել պատմությունը»,- գրում է թերթը։

Թերթը նշում է, որ ըստ հնագետների և հետազոտողների, արբանյակային լուսանկարների և այլ անհերքելի վկայությունների՝ միայն Նախիջևանում 1997-2006թթ. ընկած ժամանակահատվածում պղծվել և ավերվել է 89 եկեղեցի, 5840 խաչքար և 22.000 տապանաքար, ինչպես նաև Ջուղայի խոշորագույն հինավուրց գերեզմանատունը:

Խոսելով Արցախի ապագայի մասին՝ թերթը մեջբերում է Հայաստանում «Հունական համայնքների միության» ՀԿ նախագահ Մարիա Լազարևայի խոսքերն այն մասին, որ «Հայ ժողովրդի համար առաջնահերթությունը միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումն է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում