Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այսօր առավել քան անհրաժեշտ է. Միքայել Համբարձումյան

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այսօր առավել քան անհրաժեշտ է. Միքայել Համբարձումյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, NEWS.amՀայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այսօր առավել քան անհրաժեշտ է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով Հայաստանի պետականությանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներին։

Համբարձումյանը հիշեցրեց իր պաշտոնանկությունից հետո՝ նոյեմբերի 12–ին հրապարակած մտահոգությունները՝ ընդգծելով, որ մնում է նույն կարծիքին։

«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ երկրում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում քաղաքական ուժերը, այդ թվում՝ վարչապետը, կներկայացնեն իրենց մոտեցումները, որոնք գուցեև ընդունելի լինեն ժողովրդի համար։ Միայն արտահերթ ընտրությունների արդյունքում է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն և երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից»,– հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Միքայել Համբարձումյանը հրաժարական էր ներկայացրել՝ ազատվելով ՀՀ ԱԱԾ տնօրենի ՊԺԿ պաշտոնից։ Օրեր անց Համբարձումյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում