AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Երկրում անիշխանություն է, իսկ իշխանավորները շարունակում են աթոռներից կառչած մնալ

 

«Հայաստանը նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի կնքումից հետո շատ ծանր իրավիճակում է հայտնվել։ Բնական է, որ հասարակությունը խոր դեպրեսիայի մեջ է և շատ զգայուն է յուրաքանչյուր հարցի նկատմամբ։ Կասկած չկա, որ ներկայիս փուլում երկիրը նոր ցնցումներից հեռու պահելու համար պետք է գործի պետություն-հասարակություն համագործակցային միջավայրը։ Բայց իրադարձությունները տանում են նրան, որ պետությունը վերջին շրջանում ավելի է օտարացել հասարակությունից։ Դրա վաղ վկայությունն էր Նիկոլ Փաշինյանի երեկվա անբովանդակ, անիմաստ, բոլորի նկատմամբ մեղադրանքների նպատակ ունեցող «հեռուստաուղերձը»:

Բայց այս ամենը շատ ավելի խորքային պատճառներ ունի: Երկուսուկես տարվա ընթացքում մենք ականատես եղանք, թե ինչպես «հեղափոխականները» պարզապես ավիրեցին պետական համակարգը, սկսեց գերիշխել դիլետանտիզմը, իսկ պաշտոնյաներն ավելի շատ զբաղված էին սոցցանցային փիառով և քաղաքական դիվիդենտներ շահելով, քան իրական գործունեությամբ։ Այսպիսի իրադրության պայմաններում տպավորություն է ստեղծվում, թե կառավարման համակարգում միայն մեկ անձ կա, և այդ անձի ազգանունը Փաշինյան է. նա մեկ գլխավոր վարակաբան է կորոնավիրուսի թեմայով, մեկ՝ ռազմական փորձագետ, մեկ՝ գլխավոր տնտեսագետ, մեկ՝ գերագույն գլխավոր մամուլի քարտուղար և այսպես շարունակ։ Իսկ այդ դեպքում պետական կառավարման համակարգի աշխատանքի բուն առաքելությունը չի երևում և ստվերվում է Փաշինյանի լայվերով ու շատախոսությամբ։

Բացի այդ, նա միևնույն հարցի շուրջ շատ արագ կարող է փոխել կարծիքները, պահի տակ որոշումներ ընդունել և դրանք պարտադրել պետական համակարգին, ինչի մասին ոչ մեկ անգամ խոսել են պետական համակարգից հեռացած գրեթե բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաներն անխտիր: Երբ որևէ խնդրի արծարծումը ձեռնտու է իրեն, Փաշինյանը դրա պատասխանատվությունը վերցնում է իր վրա, իսկ երբ քաղաքական առումով այն ձեռնտու չէ, ապա պատասխանատվությունն ընկնում է պետական որոշ կառույցների, անհատների վրա (դե, նախկինները միշտ կան ու կան)։ Պատերազմում խայտառակ պարտություն կրելու դեպքում էլ նույն տրամաբանությունն է գործում։ Փոխանակ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը Փաշինյանը վերցնի իր ուսերին, որը կարող է բերել նաև արտահերթ զարգացումների, այդ թվում՝ նոր ընտրությունների և իշխանափոխության կոնտեքստում, Փաշինյանը զբաղված է ձախողումներն այլոց վրա գցելով։

Դրա արդյունքում է, որ այս ծանր իրավիճակում պետության համար կարևորագույն խնդիրները լուծելու փոխարեն, Փաշինյանը զբաղված է լոկ պետական կառավարման համակարգում նախարարների կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների ձևական փոփոխությամբ։ Սակայն այդ կադրային տեղաշարժերն ի՞նչ են փոխելու, երբ կառավարության ընդհանուր քաղաքական կուրսը նույնն է մնացել։ Բացի դրանից, նոր նախարարները պետք է որոշակի ադապտացիոն փուլ անցնեն, իսկ դրա համար ժամանակ չկա։ Նաև դա է պատճառը, որ քաղաքացիները պետության աջակցությունը ստանալու փոխարեն, իրենք անձամբ պետք է լուծեն սեփական հարցերը։ Եվ տպավորություն է առաջանում, որ պետական կառույցներն ուղղակի պարապուրդի են մատնված, իսկ ընթացիկ զարգացումները թողնված են ինքնահոսի։

Օրինակ՝ համապատասխան աշխատանքներ չտանելու արդյունքում է, որ բնակիչներն անձամբ պետք է բանակցեն ադրբեջանական զինվորականների հետ, որպեսզի կարողանան որոշակի սահմանագծման հասնել, կամ խնդրել, որ հակառակորդի զինվորականները թողնեն իրենց գույքը դուրս բերել։ Այդպես եղավ նաև Սոթքի հանք ադրբեջանցի զինվորականների մուտք գործելու դեպքում։ Մեծ աղմուկից և սոցցանցերում հնչող ահազանգերից հետո միայն իշխանությունները բարեհաճեցին պարզաբանումներ տալ, թե ինչն ինչոց է։

Այնինչ գոնե այս իրավիճակում իշխանությունները պարտավոր էին ակտիվ աշխատանքներ տանել հանրության հետ և նախապես տեղեկացնել, թե ինչ է սպասվում իրենց։ Մի խոսքով, ակնհայտ է, որ երկրում լիակատար անիշխանություն է, պետական մարմինները չեն գործում, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կառչած մնալ աթոռին ու մանիպուլացնել հասարակությանը: Ինչպես հայտնի օգտատերերից մեկն էր գրել Նիկոլի երեկվա «հեռուստաուղերձից» հետո, «ժամանակին պատմությունն էին կեղծում, հիմա՝ իրականությունը»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը» Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է գյումրեցիների հետ․ ՈՒՂԻՂ Լուսինե Քոչարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են Մոլդովայի նորընտիր նախագահն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցել Ռուսաստանը սկսել է ավելի վաղ ԱՄՆ-ի հետ կնքված Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը. ՌԴ ԱԳՆ Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը»․ Ս. Օհանյան ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք... «Ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» Արտակ Զաքարյան. Նիկոլ, Ալիևներն եկել են Շուշի, ու՞ր եք Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները «Հայրենիք» զորախմբի անդամները՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Որ հեռուստաընկերություններն են ստացել հանրապետական սփռման համար բավարար վարկանիշային միավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Պատմաբան Հայկ Դեմոյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և Այգեստանում. ԱԻՊԾ Ղրիմում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի նախապայմանները Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396 դեպք ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով «Ժողովուրդ». Հայաստանում դեղատների գործելաոճը վերահսկողությունից դուրս է մնացել «Հրապարակ». ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը համալրվում է բանակից ոչինչ չհասկացող անձանցով «Հրապարակ». Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն «Հրապարակ». Սպասվում է հերթական պաշտոնանկությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 15 Եթե ստահակը սխալ էր, արժե՞ր պաշտոնի դիմաց հրապարակավ դառնալ լաթի կտոր Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով հասնել Արցախի վերջնական հայաթափման․ Տիգրան Աբրահամյան Աշխարհում կրկնակի արհամարհված ենք պարտության և այս իշխանությանը հանդուրժելու համար. Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դատական համակարգը համալրում են ազդեցիկ յուրայիններով. Ռ. Մելիքյան «Սա թշնամուն հանձնելու կամ լքելու գյուղ չէ». սահմանամերձ դարձած Սրաշենի բնակիչ Շինծու մեղադրանքների առաջադրմամբ՝ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը. ԱԳՆ Դավաճանների կառավարությունն անհետաձգելի համարեց Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու փաթեթը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan