AM | RU
USD
EUR
RUB

Էլինար Վարդանյան. Ռազմական դրությունը պետք է վերացվի

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է.

«Հայաստանում շարունակում է գործել ռազմական դրությունը՝ սահմանափակելով խոսքի ազատության, ազատ տեղաշարժման և մի շարք այլ իրավունքներ։ Նոյեմբերի 26-ին «Իմ քայլի» պատգամավորների ձայների մեծամասնությամբ մերժվեց ռազմական դրությունը չեղյալ համարելու նախագիծը։

Հիմնավորումներն անհասկանալի էին։
Ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնությունից 18 օր անց երկրում ռազմական դրությունը պահպանելը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։ Բացի նրանից, որ այս ռեժիմն օգտագործվում է իշխանությունը պահելու նպատակով բացառապես մարդկանց իրավունքները սահմանափակելու համար, որևէ այլ նպատակով այս դրությունը չի արդարացվում։

1. Ռազմական դրությամբ էր վերջին շաբաթներին հիմնավորվում հավաքների իրավունքի սահմանափակումը։ Այս հիմքով հարյուրավոր մարդիկ բերման ենթարկվեցին իրավապահ մարմիններ։ Վարչական դատարանը, սակայն, գտավ, որ «Ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը անհրաժեշտ է կասեցնել։

Խոսքը վերաբերում է հավաքների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակման արգելքին։

Իսկ մինչ այդ Սահմանադրական Դատարանն էր կասեցրել ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիք արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը։

2. Ռազմական դրությունը չվերացնելու հիմքով շարունակում են գործել բազմաթիվ այլ սահմանափակումներ, որոնք կորցրել են արդիականությունը։ Սահմանափակված է ազատ տեղաշարժի իրավունքը։ Սահմանափակված է 18-55 տարեկան տղամարդկանց ելքը ՀՀ տարածքից։ Նույնիսկ երկքաղաքացիություն ունեցողները չեն կարող հատել սահմանը, մեկնել, օրինակ, արտագնա աշխատանքի։ Եթե ռազմական գործողությունների ընթացքում այս արգելքի գոյությունը հասկանալի էր, ապա պատերազմի փաստացի ավարտից հետո նման արգելքը անտրամաբանական է և էական խոչընդոտ է նաև տնտեսության զարգացման համար։ Թե որն է այսօր այս սահմանափակման տրամաբանությունը, անհասկանալի է։

3. Առողջապահության նախարարի սեպտեմբերի 27-ի N 3345-Ա ռազմական դրությամբ պայմանավորված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանում բժշկական կամակերպությունների համար սահմանվեցին ռազմական դրությամբ պայմանավորված մի շարք սահմանափակումներ։ Իրավական բազայում չգտանք որևէ լրացում կամ փոփոխություն, որ արվել է այս հրամանում՝ պայմանավորված ռազմական գործողությունների ավարտով։ Կամ նախարարությունում մոռացել են սահմանափակումների մասին, կամ ինչպես մնացած այլ ոլորտներում, այստեղ ևս մատնված են անգործության։

4. Միակ հիմնավորումը, որ իշխանականների կողմից բերվում է ի պաշտպանություն ռազմական դրության, այն է, որ վերջինիս վերացումից հետո հնարավոր չի լինի կազմակերպել ծառայությունը սահմաններում։ Սա հերթական մանիպուլյատիվ մոտեցումն է։ Թեև այս իշխանությանը մանիպուլյացիաները խորթ չեն։ Այս խնդիրը կարելի է կարգավորել առանձին իրավական ակտերով։ Այդ ակտերը վերջին շաբաթների ընթացքում արդեն իսկ պետք է ընդունված լինեին։ Պարզապես հերթական անգամ համոզվում ենք, որ այս կառավարությանը չի կարողանում, չգիտի ինչպես աշխատել։

Ռազմական դրությունը չեղյալ համարելու նախագծին դեմ էր քվեարկել իմքայլական պատգամավորներից ընդամենը 56-ը։ Ըստ էության բազմաթիվ պատգամավորներ չեն ցանկացել շարունակել մնալ այդ պատասխանատվության տակ։ Ռազմական դրությունը օր առաջ պետք է վերացվի, պետք է հանվեն իրավունքների սահմանափակումները, այս ուղղությամբ պետք է մեծացնել հանրային ճնշումները, այլապես այն նպաստելու է երկրում լարվածության աճին և ճգնաժամի խորացմանը»։

Լրահոս
Միշտ ո՞նց, հո ամբողջ կյանքս դատարան չե՞մ գալու. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հավաքվածներից Բորիս Ջոնսոնը հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Արթուր Ղազինյանի հրաժարականի դիմումի մասին Տիգրան Ավինյանը և Արայիկ Հարությունյանը մասնաբաժին ունեն «Ղարաբաղ Տելեկոմում», որը կրկին մենաշնորհային դիրք է ստացել Առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ Աշոտ Փաշինյանը դիմում է գրել և դուրս եկել բուհից․ Գեղարվեստի պետական ակադեմիա Բորիս Ջոնսոնը առաջիկա ժամերին հրաժարական կտա Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ինտերում» Հայաստան է ժամանել Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությունը Ոսկու գինը նվազել է, արծաթինը՝ աճել ԵՄ-ն ուշադիր հետևում է ԲԴԽ գործունեությանը. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Սոնա Մնացականյանի հարազատները դիմել են միջազգային կառույցներին. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանն ու թիմն իշխանությունների դեմ դեմարշներ են անում. «Հրապարակ» Հացիկ-Մայիսյան ճանապարհին հրդեհի բռնկմամբ ՃՏՊ է տեղի ունեցել. կան վիրավորներ․ տեսանյութ Երևանի և 9 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Գրպանահատություն՝ 33 համարի ավտոբուսում․ տեսախցիկները տեղադրված են, սակայն միացված չեն Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Փաշինյանի «Հայկական խաչմերուկը» ոչ այլ ինչ է, քան Ադրեջան-Թուրքիա տարանցիկ կապի ապահովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հետ կանչելու մասին Հայաստանում «օրենքով գողեր» են ձերբակալվել Վրաերթի ենթարկված 8 ամսական երեխան մահացել է Ադամը Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացում է ներկայացրել Աշտարակի բանկերից մեկում պայթյուն է որոտացել․ ըստ նախնական տեղեկության՝ կա 1 զոհ և 5 տուժած «Դիմադրություն» շարժումն այսօր հանրային քննարկում կկազմակերպի Ինչու է Վանեցյանի որդին ազատվել բանակից ․ «Հրապարակ» Ով կարող է դառնալ Երեւանի քաղաքապետ․ «Հրապարակ» Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Սահմանն այնքան անպաշտպան է եղել, որ տեղի բանակային կորպուսը որոշել է ականապատել որոշակի հատված. «Հրապարակ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Իշխան Սաղաթելյանը Եվրախորհրդարանում ներկայացրել է «Դիմադրության» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը Հրդեհ` Աբովյան փողոցում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan