Ուկրաինան զորավարժությունների ժամանակ օգտագործել է արցախյան պատերազմում «աչքի ընկած» թուրքական ԱԹՍ-ները. Военный Обозреватель

Ուկրաինան զորավարժությունների ժամանակ օգտագործել է արցախյան պատերազմում «աչքի ընկած» թուրքական ԱԹՍ-ները. Военный Обозреватель

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ուկրաինան Միկոլայովի մարզի «Շիրոկի Լան» ուսումնավարժարանում վերջերս տեղի ունեցած զորավարժությունների ընթացքում գործածել է թուրքական արտադրության Bayraktar TB2 հարձակվողական անօդաչու սարքերը: Այս մասին գրում է lenta.ru կայքը` հղում տալով Военный Обозреватель տելեգրամյան ալիքին:

Ալիքի տվյալներով՝ երկրի զինված ուժերի ստորաբաժանումները օգտագործել են նաև ամերիկյան արտադրության FGM-148 Javelin համակարգեր:

Նշվում է, որ զորավարժությունների սցենարի համաձայն, զորքերը գործում էին քաղաքային պայմաններում, երբ հակառակորդը օգտագործում էր էլեկտրոնային պայքարի միջոցներ: «Bayraktar TB2- ի և Javelin-ի համադրությունը զորավարժություններում փաստացիորեն ընդօրինակում էր Ադրբեջանի Զինված ուժերի արցախյան փորձը և նույն ԱԹՍ-ների փոխազդեցությունը Spike-ER-ի հետ»,- ասված է ալիքի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ միջազգային մամուլում լուրեր են տարածվել, որ Ուկրաինան ծրագրում է «արցախյան սցենարով» հարձակում կազմակերպել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում