Ռուսական կործանիչները հարվածել են Լաթաքիայում ջիհադական հենակետերին

Ռուսական կործանիչները հարվածել են Լաթաքիայում ջիհադական հենակետերին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսական օդատիեզերական ուժերը նախորդ գիշեր մի քանի ավիահարվածներ են հասցրել սիրիական Լաթաքիա շրջանի հյուսիսարևելյան հատվածում՝ թիրախավորելով Ջաբալ Ալ-Ակրադ շրջանի ջիհադականներին, գրում է almasdarnews.com կայքը:

Ըստ Լաթաքիայի նահանգապետարանի ներկայացրած զեկույցի՝ ռուսական օդատիեզերական ուժերն ավիահարվածներ են հասցրել «Հայաթ Թահրիր ալ–Շամ» և «Թուրքեստանի իսլամական կուսակցության» խմբավորումների համար որպես կենտրոնակայաններ ծառայող Քաբանիի ջիհադական հենակետին:

Զեկույցում ասվում է, որ ռուսական ավիահարվածներով թիրախավորվել են նաև Իդլիբ-Լաթաքիա առանցքի երկայնքով տեղակայված ջիհադական հենակետերը:

Հայտնի է, որ ռուսական օդատիեզերական ուժերը հաճախ են նման ավիահարվածներ հասցնում, երբ տեղեկություններ են ունենում ջիհադականների, նրանց վերապատրաստման ճամբարների և ռազմակայանների գտնվելու վայրերի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում