Ֆիզուլիում ականի պայթյունից զոհվել է 5 ադրբեջանցի

Ֆիզուլիում ականի պայթյունից զոհվել է 5 ադրբեջանցի

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.amԼՂՀ հարակից տարածքում, Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկում ականի վրա մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 5 քաղաքացիական անձ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը:

«Նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:20-ին, Toyota մակնիշի մարդատար ավտոմեքենան, նախնական վարկածի համաձայն, Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկում հակատանկային ականի վրա է բարձրացել, ինչի հետևանքով զոհվել է մեքենայի մեջ եղած Ադրբեջանի հինգ քաղաքացի»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում