AM | RU
USD
EUR
RUB

Պատերազմի ընթացքում Վ. Մանուկյանը և Դ. Շահնազարյանը հանդես եկան փրկօղակ լուծման առաջարկով. «Այլընտրանքային նախագծեր»

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amTert.am-ը ներկայացնում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի «Խաբողի և խաբվողի հրեշավոր համակարգը» վերտառությամբ հոդվածը, որում անդրադարձ է կատարվում պատերազմի օրերին տրամադրվող տեղեկատվությանը և մասնավորապես՝ մեխանիզմներին: Հոդվածը՝ ստորև.

«Պատերազմի 44 օրը մեզ խաբել են։ Իրոք անհավատալի է։ Ինտերնետի, բջջային կապի դարում 44 խաբել ու նաև՝ լինել խաբված։ Բայց դա փաստ է։ Հայաստանում դա հաջողվել է։ Խաբվել է նաև գրագետ շերտը, որի մեծ մասը համառորեն չուզեց ընդունել այլ աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և ինքնուրույն նայել քարտեզին։ Հայ հասարակությունը ստանում և պատրաստակամորեն մարսում էր օրվա ստի չափաբաժինը։

44 օր շարունակ գործել է հրեշավոր համակարգ, որը չի ավարտվել որևէ կոնկրետ օր և որը որպես համազգային խարան ուղեկցելու է մեզ շատ երկար։

Խաբողն ու խաբվողը պաթոլոգիկ համակեցության մեջ էին, մեզ հետ կատարվել է աներևակայելի մի բան։ Սա մեր ամոթն է։

Խաբելու մեխանիզմը

Ակնհայտ է, որ պատերազմի ընթացքում գործել է հասարակությանը խաբելու համակարգ։ Պետք է հասկանալ նման որոշման մոտիվացիան և գործիքները։

Ինչո՞ւ որոշվեց խաբել ժողովրդին։ Կա երկու բացատրություն.

1. Իշխանություն պահելու համար։ Փաշինյանը հենց սկզբից ունեցել է մտահոգություն, որ եթե հասարակությունն օրվա կտրվածքով իմանա իրականությունը, ապա իր իշխանությանը կարող է ռեալ վտանգ սպառնալ։ Երկրում կարող էր ձևավորվել պատերազմում բեկում մտցնելու նպատակով իշխանության կտրուկ փոփոխության գաղափարը։ Սա պետության համար կարող էր լինել փրկօղակ, պատմական թերևս միակ հնարավորությունը՝ խուսափելու այս ողբերգությունից։ Բայց Փաշինյանի անառողջ արժեհամակարգում իր իշխանությունն ամենակարևորն է։ Եվ նա կայացարեց սկզբունքային որոշում՝ խաբել ժողովրդին՝ չվտանգելու համար իր իշխանությունը։

2. Խաբված և իրականությանն անտեղյակ ժողովուրդը պետք էր նախօրոք մշակված սցենարը հաջողությամբ իրագործելու համար։ Սա երկրորդ վարկածն է՝ 44 օր ժողովրդին խաբելու որոշման հարցում։ Եթե կար սցենար՝ պատերազմի նման արդյունքների, ապա միակ խոչընդոտը կարող էր լինել անհամաձայն ժողովուրդը։ Եվ խաբելով՝ հենց այդ ռիսկն էր չեզոքացնում Փաշինյանը։

Խաբելու գործիքակազմը

Մի ողջ ժողովրդի խաբելու օպերացիայում, իհարկե, առանցքային էին ռազմական դրության պայմաններում խոսքի ազատության օրենսդրական սահմանափակումները։ Բայց այդ օրենսդրական սահմանափակումները դեռ չեն ենթադրում, որ պաշտոնական տեղեկատվությունը պետք է սուտ լինի։ Սա կարևոր պահ է։

Ակնհայտ է, որ սուտ տեղեկատվության որոշումը կայացրել է պետության առաջին դեմքը։ Ողբերգական կեղծիքի հիմնական 2 PR դեմքերը եղել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Արծրուն Հովհաննիսյանը։ Նրանք գիտակցաբար մտել են խաղի մեջ և գիտակցաբար 44 օր խաբել են հասարակությանը։ «Խաբել» տերմինը այստեղ պետք է հասկանալ նրա ամենածանրացուցիչ տեսանկյունից. ժողովրդին զրկել են իր հայրենական պատերազմի մասին իրականությունն իմանալու և ընթացքը փոխելու հնարավորությունից։

Մյուս կողմից՝ Արայիկ Հարությանը և Արծրուն Հովհաննիսյանը այսբերգի միայն երևացող հատվածն են։ Այս հրեշավոր համակարգը, բնականաբար, ունեցել է համակարգողներ և հիմնական որոշում կայացնողներ։ Ողբերգական ստի ողջ գործիքակազմը առաջիկայում ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի գործն է։ Վստահաբար՝ շատ հետաքրքիր անակնկալներ կլինեն։

Խաբվելու մեխանիզմը

Իհարկե, կային ռազմական դրության խիստ սահմանափակումները, իհարկե, կար մեկ աղբյուրից սուտ տեղեկատվության ճնշող գործոնը, բայց հանուն անկեղծության պետք է ընդունենք, որ հասարակությունը մեծամասամբ ուզում էր խաբվել։

Եվ սա վերաբերում է հավասարաչափ նաև գրագետ ու կրթված շերտերին։ Բջջային կապի և ինտերնետի պայմաններում կարելի էր ստանալ հնարավորինս օբյեկտիվ տեղեկատվություն։ Ասենք, գրագետ մարդու համար հնարավոր էր ինքնուրույն նայել քարտեզին՝ սա ոչ մի օրենքով արգելված չէր։ Տասնյակ հազարներով վստահ էին, որ «հեսա մտնում ենք Շահումյան, Գետաշեն, Կիրովաբադ» և այլն։ Սրան չհավատալու համար ուղղակի պետք էր 44 օրվա մեջ մեկ անգամ ինքնուրույն նայել քարտեզին։

Սա խոսում է հասարակական մեծ դեֆեկտի մասին, որովհետև պետության ընկալում ունեցող հասարակությունը այնուամենայնիվ չէր կարող այդպես խաբվել։ Խաբվել ցանկանալը նույնպես ինչ-որ շատ կարևոր դեֆեկտի մասին է խոսում։

Ինքնակամ խաբվելը խոսում է մասնակցելիության ցածր աստիճանի մասին, խոսում է նաև պատերազմի իրական աղետը չընկալելու մասին. Այն հեռու է, ինչ-որ տեղ՝ ուրիշինն է, օտար է...

Մեր հասարակության այս ռեակցիան շատ լուրջ ուսումնասիրության թեմա է։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, ապա այդ դեֆեկտի էությունը պետք է ճիշտ հասկանանք։

«Ցանցագործ» հասարակություն

Ազգովի մեծից փոքր լծված էինք պաշտպանիչ ցանցեր գործելուն։ Անձայն, ինքնազոհ և անհարց։ Եվ որևէ օր չծագեց հարցը, որ այդ ցանցերը մեկ օրում ավելի էժան ձևով պետությունը կարող էր բերել ցանկացած այլ երկրից։

Իսկ եթե ցանցագործների 10 տոկոսը պահանջեր իրականություն, պահանջեր օբյեկտիվ տեղեկատվություն, ապա հնարավոր կլիներ պատերազմի ընթացքում փոխել Հայաստանում մթնոլորտը։ Եթե ցանցագործների ընդամենը 5 տոկոսը դրա փոխարեն որպես քաղաքացի պահանջեր կանգնեցնել պատերազմը, ապա շատ հնարավոր է, որ այն կանգներ Հայաստանի համար անհամեմատ ավելի լավ պայմաններում, ինչի հնարավորությունը պարզվեց, որ եղել է, և ոչ մեկ անգամ։

Չի արվել։ Հասարակությունը վերածվեց անձնուրաց աշխատուժի, բայց չդարձավ քաղաքացիների համայնք։

Խաբողի և խաբվողի հասարակության ողջ պաթոլոգիզմը հասկանալու համար հիշել է պետք, որ պատերազմի ընթացքում երկու հոգի՝ Դավիթ Շահնազարյան, ավելի ուշ՝ Վազգեն Մանուկյան, հանդես եկան որպես միակ փրկօղակ լուծման առաջարկով։ Հիշենք հանրային ռեակցիան. այն հանգում էր «մենք հաղթում ենք, դավաճաններ, մեզ մի խանգարեք» գաղափարին։ Իսկ եթե լիներ այլ արձագանք, չի բացառվում որ պատերազմը այլ ելք ունենար։

Մենք խաղաղ պայմաններում չենք դառնում քաղաքացիական հասարակություն, կռվի ժամանակ չենք դառնում՝ պատերազմական հասարակություն։ Մենք մեծ հաշվով միշտ, պայմանական ասած, մնում ենք «ցանցագործների հասարակություն։

Իսկ դա նշանակում է ռեալ պետականության ռիսկեր՝ պարբերաբար գործել ցանցեր նորանոր ծագող ճակատների համար։

Պատերազմից հետո էլ խաբողն ու խաբվողը չեն կարողանում իրարից բաժանվել։ Եվ այս սիմբիոզը շարունակում է իրական վնասներ պատճառել։ Սա պատմական անոմալիա է, որովհետև առնվազն երկու փաստ կպայթեցներ ցանկացած հասարակություն.

ա/ խաբեության փաստի բացահայտումը

բ/ պատերազմը շատ ավելի վաղ կանգնեցնելու հնարավորության տապալումը։

Հ.Գ.

Փաշինյանի հետպատերազմյան ուղերձները, այդ թվում՝ վերջինը ապշեցնում են իրենց ցինիզմով, երկրին պատճառած ողբերգությունը չտեսնելու կարողությամբ։ Նման բան հնարավոր է միայն մեկ դեպքում. Երբ հասարակությունը թույլ է տալիս»:

Լրահոս
Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը» Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է գյումրեցիների հետ․ ՈՒՂԻՂ Լուսինե Քոչարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են Մոլդովայի նորընտիր նախագահն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցել Ռուսաստանը սկսել է ավելի վաղ ԱՄՆ-ի հետ կնքված Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը. ՌԴ ԱԳՆ Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը»․ Ս. Օհանյան ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք... «Ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» Արտակ Զաքարյան. Նիկոլ, Ալիևներն եկել են Շուշի, ու՞ր եք Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները «Հայրենիք» զորախմբի անդամները՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Որ հեռուստաընկերություններն են ստացել հանրապետական սփռման համար բավարար վարկանիշային միավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Պատմաբան Հայկ Դեմոյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և Այգեստանում. ԱԻՊԾ Ղրիմում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի նախապայմանները Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396 դեպք ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով «Ժողովուրդ». Հայաստանում դեղատների գործելաոճը վերահսկողությունից դուրս է մնացել «Հրապարակ». ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը համալրվում է բանակից ոչինչ չհասկացող անձանցով «Հրապարակ». Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն «Հրապարակ». Սպասվում է հերթական պաշտոնանկությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 15 Եթե ստահակը սխալ էր, արժե՞ր պաշտոնի դիմաց հրապարակավ դառնալ լաթի կտոր Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով հասնել Արցախի վերջնական հայաթափման․ Տիգրան Աբրահամյան Աշխարհում կրկնակի արհամարհված ենք պարտության և այս իշխանությանը հանդուրժելու համար. Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դատական համակարգը համալրում են ազդեցիկ յուրայիններով. Ռ. Մելիքյան «Սա թշնամուն հանձնելու կամ լքելու գյուղ չէ». սահմանամերձ դարձած Սրաշենի բնակիչ Շինծու մեղադրանքների առաջադրմամբ՝ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը. ԱԳՆ Դավաճանների կառավարությունն անհետաձգելի համարեց Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու փաթեթը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan