AM | RU
USD
EUR
RUB

Հենց հիմա մեր զորքը պետք է տանել, տեղադրել ադրբեջանական զորքի դիմաց

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, FacebookԱկնհայտ է, որ հասարակությունը՝ իրական, թե ցանցային, ուղղորդվում է և ընկնում նիկոլական «թակարդներ», իսկ երբ սթափ արձագանքում է իրադարձություններին, ապա կա՛մ ոչ համարժեք, կա՛մ ուշացած։ Հերթական անգամ ընկնելով նիկոլիզմի թակարդը` մարդիկ որոշեցին, որ երկիրը կապիտուլյացիայից հետո պետք է շարունակեն ղեկավարել «կիսամարդիկ»։

Հիմա արդեն ձևավորվում է կոնսեսուս, որը պետք է լիներ նոյեմբերին 10-ին (իսկ ռացիոնալ հասարակություն լինելու դեպքում շատ ավելի շուտ)։

Կոնսենսուսն այն մասին է, որ Նիկոլն ու իր ոհմակն այլևս չեն կարող լինել երկրի ղեկին։ Բայց քանի որ կապիտուլյացիայից հետո ու մինչև այսօր նրանք դեռ շարունակում են հանձնել տարածքներ (նույնիսկ այնպիսիք, որոնք նախատեսված չէին հայտնի հայտարարությամբ) ու ապականել ամեն ինչ՝ դնելով ականներ մեր ապագայի տակ, արձանագրում եմ երեք կետ։ Այս երեք կետերը ճակատագրական են, ու քանի դեռ Նիկոլն է իշխանության ղեկին (ձեր իսկ որոշմամբ), ապա հիմա նրանից պետք է պահանջել դրանց ապահովումը։

1. Գորիս-Կապան միջպետական ճանապարհ

Վիժվածքի ստորագրած կապիտուլյացիայի հայտարարությունը ենթադրում էր ինտենսիվ բանակցություններ այն կյանքի կոչելու համար։ Ու եթե հայկական կողմը ներկայացներ քիչ թե շատ քարտեզ իմացող ու սրտացավ բանագնաց, այլ ոչ թե պարտված ու խեղճացած անգրագետ, ապա հնարավոր կլիներ, օրինակ, խուսափել Սոթքի խայտառակությունից։ Բայց սրանք տեղից չշարժվեցին։ Սոթքը կորցրինք։ Բայց սա դեռ սկիզբն է միայն։

Հայտարարությունում ասված է, որ երկու կողմից զորքը մնում է այնտեղ, որտեղ կար նոյեմբերի 9-ին։ Մյուս կետով տրվում է ցանկն այն շրջանների, որոնք պետք է հանձնվեին։ Այդ ցանկում չկային Կուբաթլուի և Զանգելանի շրջաններն, այն պարզ պատճառով, որ դրանք արդեն համարվում էին ադրբեջանական զորքի վերահսկողության տակ: Այդքանով հանդերձ, ադրբեջանական զորքը չէր մոտեցել Հայաստանի սահմանին և Սյունիքից բավական հեռու է։ Հետևաբար հենց հիմա մեր զորքը պետք է տանել ու տեղադրել նրանց զորքի դիմաց՝ ոչ մի կերպ չհրահրելով նոր կոնֆլիկտ պահել դիրքերը և ապահովել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի ու հարակից բնակավայրերի գոյությունը, անվտանգությունը։

Նույնը վերաբերում է Կապան քաղաքի շրջակայքին, մասնավորապես օդակայանի հարակից տարածքներին։ Եթե Հայաստանում, բացի անկարողներից, դավաճաններից և ստրուկներից, դեռ կա իշխանություն, ապա ԱԳՆ-ն ու ՊՆ-ն պետք է շտապ այս հարցով զբաղվեն։

2. Լաչինի միջանցք

Պայմանագրում գրված է, որ Լաչինի ճանապարհի երկայնքով 5 կմ լայնությամբ միջանցք է, և որևէ խոսք չկա այդ միջանցքում հայ բնակչության և բնակավայրերի տեղահանության մասին:

Մինչդեռ անհասկանալի հետևողականությամբ վիժվածք Նիկոլն ու ֆեյսբուքյան խեղկատակ ու բամբասչի Արայիկը դատարկել է տալիս հենց ճանապարհի երկայնքով եղած գյուղերը։ Ավելին, ստիպում է տարհանել Բերձոր քաղաքը, որով անցնում է այդ ճանապարհը։ Մի օր ասում են տեղահանվում եք, հաջորդ օրը՝ թե բա չէ։ Լրջացեք ու դադարեցրեք հայաթափման այս անտրամաբանական գործողությունները։

3. Տավուշի մարզի գյուղեր

Ադրբեջանական մեկ լրագրողի պատճառով այսօր Հայաստանում քննարկում են, թե Տավուշի մարզի 7 գյուղ կարող է անցնել Ադրբեջանին։ Պետք է սա ո՛չ հերքել, ո՛չ հաստատել։ Խելագարներ, դադարե՛ք այս թեմայով նույնիսկ մտածել։ Ուժեղացրեք հյուսիսային սահմանը։

Եվ վերջում։ Բոլորին թվում է, թե ամենավատն արդեն եղել է։ Նրանք, ովքեր մտածում էին՝ թող Նիկոլը մնա ու մի բան դզի՝ բարևներ Սոթքից կամ հանձնված, հանձնվող ու հանձնվելիք հայրենիքից։

Բոլոր նրանք, ովքեր հույս ունեին, որ պատերազմն ավարտվեց՝ տեսեք ինչ է կատարվում Լաչինում։ Ամեն օր լինելու է ավելի վատ, քան նախորդ օրը։

Չենք դադարելու գահավիժել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկին է։

Մնացածը՝ հաջորդիվ։

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ

Image may contain: 1 person, outdoor

 

Լրահոս
Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը» Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է գյումրեցիների հետ․ ՈՒՂԻՂ Լուսինե Քոչարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են Մոլդովայի նորընտիր նախագահն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցել Ռուսաստանը սկսել է ավելի վաղ ԱՄՆ-ի հետ կնքված Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը. ՌԴ ԱԳՆ Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը»․ Ս. Օհանյան ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք... «Ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» Արտակ Զաքարյան. Նիկոլ, Ալիևներն եկել են Շուշի, ու՞ր եք Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները «Հայրենիք» զորախմբի անդամները՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Որ հեռուստաընկերություններն են ստացել հանրապետական սփռման համար բավարար վարկանիշային միավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Պատմաբան Հայկ Դեմոյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և Այգեստանում. ԱԻՊԾ Ղրիմում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի նախապայմանները Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396 դեպք ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով «Ժողովուրդ». Հայաստանում դեղատների գործելաոճը վերահսկողությունից դուրս է մնացել «Հրապարակ». ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը համալրվում է բանակից ոչինչ չհասկացող անձանցով «Հրապարակ». Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն «Հրապարակ». Սպասվում է հերթական պաշտոնանկությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 15 Եթե ստահակը սխալ էր, արժե՞ր պաշտոնի դիմաց հրապարակավ դառնալ լաթի կտոր Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով հասնել Արցախի վերջնական հայաթափման․ Տիգրան Աբրահամյան Աշխարհում կրկնակի արհամարհված ենք պարտության և այս իշխանությանը հանդուրժելու համար. Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դատական համակարգը համալրում են ազդեցիկ յուրայիններով. Ռ. Մելիքյան «Սա թշնամուն հանձնելու կամ լքելու գյուղ չէ». սահմանամերձ դարձած Սրաշենի բնակիչ Շինծու մեղադրանքների առաջադրմամբ՝ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը. ԱԳՆ Դավաճանների կառավարությունն անհետաձգելի համարեց Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու փաթեթը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan