Կոչ ենք անում մեր հայրենակիցներին իրենց մասնակցությունն ունենալ այս կարևորագույն հարցի լուծմանը. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոչ ենք անում  մեր հայրենակիցներին իրենց մասնակցությունն ունենալ այս կարևորագույն հարցի լուծմանը. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amՍիրելի՛ հայրենակիցներ:
Սա միաբանության կոչ է:

Ստացվել է այնպես, որ ՀՀ-ում չկա իշխանություն:

Չկա որևէ պետական պատկան մարմին, որը համակարգված և պատասխանատու կերպով կզբաղվի արցախյան պատերազմում անհետ կորած և գերեվարված զինվորներին տուն վերադարձնելու և զոհված զինվորների աճյունները արժանավայել հողին հանձնելու գործընթացներով:

Մենք գիտակցում ենք, որ ճակատագրական այս հարցի լուծման համար թանկ է ամեն րոպեն:

Մենք գիտակցում ենք նաև, որ այս խնդրի հանգուցալուծումը կախված է ամեն հայից՝ անկախ նրա բնակության վայրից:

Այդ իսկ պատճառով, մենք հայտարարում ենք.

վաղը, կիրակի օրը, նոյեմբերի 29-ին ժ.12:00-ին Ազատության հրապարակից մեկնարկում է միաբանության երթ, որի նպատակն է աջակցել մեր զինվորների և զինծառայողների հարազատներին և մեր ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:

Կոչ ենք անում բոլոր մեր այն սրտացավ հայրենակիցներին՝ անկախ քաղաքական նախասիրությունից, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այս կարևորագույն հարցի լուծմանը՝ ՄԻԱՑԵՔ ՄԵԶ.

ԵՒ ԱՅՍՊԵՍ.

1. Երթի մասնակիցների հավաքը 11:45-ին Ազատության հրապարակում

2. 12:00 երթի մեկնարկը

3. Երթուղի՝ Ազատության հրապարակ – ՌԴ դեսպանատուն

Հետագա բոլոր գործողությունների ու երթուղիների մասին կտեղեկանաք մեր ֆեյսբուքյան էջերից:

Հ.Գ. Խնդրում ենք երթին ներկայանալ միայն մեր զոհված և անհետ կորած հայրենակիցների նկարներով, տղաների անվտագության նկատառումներից ելնելով՝ բացառելով գերեվարվածների նկարների առկայությունը:

Հրանտ Թոխատյան

Մհեր Մկրտչյան

Արմեն Գրիգորյան

Տեղադրեք ձեր էջում և ավելացրեք ձեր անունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում