Փաշինյանն այսօրվա գրառմամբ ուղղակիորեն ընդունում է

Փաշինյանն այսօրվա գրառմամբ ուղղակիորեն ընդունում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.amԴեռևս երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հաջողացրել է իր մեկ ֆեյսբուքյան գրառման մեջ տեղավորել երկու տասնյակից ավել մեծ և փոքր ստեր։ Այս մասինգրառում է կատարել Սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը։

«Որևէ ցանկություն չունենալով վերլուծել բացարձակ սուտ և լկտիություն տարածող այս գրառմանը բովանդակությունը՝ պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն ընդունում է, որ իր սեփական վարկանիշն իր համար եղել է ավելի կարևոր, քան հինգ հազարից ավելի հայ զինվորների մահը, հազարավոր ծանր վիրավորները, գերիության մեջ գտնվող հայ զինվորները, տասնյակ հազարավոր փախստականները։

Խայտառակ կապիտուլիացիայից հետո Փաշինյանը շարունակում է հայ ժողովրդին մանիպուլացնելու իր ստոր քաղաքականությունը՝ Շուշին, Հադրութը, Մատաղիսը, Ասկերանի և Հադրութի շրջանի տասնյակ գյուղեր ներկայացնելով որպես գրավյալ տարածքները։

Հայ ժողովրդի վրա պարտության խարանը դաջած և թուրքական աշխարհը կապող միջանցքը զիջած դավաճանը կրկին անգամ փորձում է սեփական դավաճանական և ապիկար քայլերի համար պատասխանությունը բարդել հայ ժողովրդի, նախկին իշխանությունների, բանակի և Ռուսաստանի դաշնության վրա։

Հիրավի, կա սուտ, մեծ սուտ և Նիկոլ Փաշինյանի սուտ»,-նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում