Մտավորականները երթով գնում են Ֆրանսիայի դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ

Մտավորականները երթով գնում են Ֆրանսիայի դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱրվեստագետները Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից քայլերթով գնում են Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Երթի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և իրենց ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին։

Մտավորականները նշում են, որ իրենք քաղաքական պահանջներ չեն ներկայացնում պարզապես, քանի որ ՀՀ-ում իշխանություն չկա, որը կզբաղվի գերիների ու անհետ կորածների հարցերով, իրենք ստիպված դիմում են միջազգային կառույցների, այդ թվում դեսպանատների օգնությանը։

Հիշեցնենք, որ մտավորականները երեկ ևս Ազատության հրապարակից երթով գնացել էին դեպի ՌԴ դեսպանատուն և հանձնել նամակ, որում Ռուսաստանին խնդրում են աջակցել հայ գերիների և անհետ կորածներին վերադարձնելու հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում