Կառավարություն գոյություն չունի, որ դիմենք, նույնն է՝ ինչ այս «ստոլբային» դիմենք. Արմեն Գրիգորյան

Կառավարություն գոյություն չունի, որ դիմենք, նույնն է՝ ինչ այս «ստոլբային» դիմենք. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՉկա խնդիր, որ շատ մարդ գա, այս երթը մենք չենք կազմակերպել, մենք կազմակերպել էինք շաբաթ օրվա հավաքը, և այն, որ այսօր ամբողջ աշխարհում հայերը նամակներ ուղարկեն իրենց կառավարություններին ու պատկան մարմիններին, հավաքվածները իրենք ուզեցին երթ: Այս մասին Շարլ Ազնավուրի հրապարակում ասաց կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ անհետ կորածների ու գերիների լուսանկարները այսօր բացակայում են, Արմեն Գրիգորյանը հետևյալ կերպ բացատրեց. «Լուսանկարները բացակայում են, որովհետև որոշ լրատվականներ փորձեցին սկանդալ սարքել, որովհետև այդ լուսանկարներից մեկում եղել է մահացած զինվորի լուսանկար, որը հողին հանձնվել է, բարեկամներին էլ սադրեցին, շատ ծիծաղելի է, որ նման լրատվամիջոցներ կան, որ չեն հանգստանում մինչև հիմա»:

Դիտարկմանը՝ թե ասում են՝ եթե ակցիան ապաքաղաքական է, չի կարող նշանակալի արդյունք ստանալ, նա ասաց՝ ինչը պետք է արդյունք տա, դա էլ է կատարվում ու էլի ոչ իշխանության կողմից: «Սա մեր ձայնն է, որ միացնում ենք այն ծնողների ձայնին, որոնք չեն կարողանում իրենց երեխաներին հետ բերել: Սա քաղաքացիական ակցիա է, ոչ թե քաղաքական: Սա արտաքին աշխատանքն է, ներքին աշխատանք էլ է տարվում, այնպես չէ, որ այս ակցիայով պետք է դեսպանատների դռները բացվեն ու երկու հոգի մեզ մարդ տան»,– պարզաբանեց նա:

Հարցին էլ վաղը Բերձորի վերադարձի օրն է, պե՞տք է այդ ժամկետը պահպանվի, թե գերիների վերադարձից հետո պետք է այն հանձնվի, և գուցե դիմեն կառավարությանը, նա ասաց, որ ստորագրողին պետք է հարցը տալ, իսկ ինչ վերաբերում է իրենց դիմելուն, նա արձագանքեց. «Կառավարություն գոյություն չունի, որ դիմենք էլ, ի՞նչ դիմենք, եկեք էս ստոլբային դիմենք, նույն բանն է, ինձ կառավարությունից, իշխանությունից հարց մի տվեք, նման բան գոյություն չունի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում