Փաշինյանն այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ

Փաշինյանն այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, FacebookԱյսօր պետական դավաճանը խոստովանեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվել է բացառապես քաղաքական հետապնդում, իսկ դատախազությունը գործել է իր անմիջական ցուցումով։

Նա այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ՝ մեղադրելով նրան քաղաքական հրահանգով քրեական մեղադրանքներ առաջադրելու մեջ։

Հարգելի գործընկեր դատախազներ, դուք դեռ ժամանակ ունեք ապացուցելու, որ գործում եք պետական շահի վրա և չեք ենթարկվում քաղաքական հրահանգների։ Արե՛ք ձեր քայլը դեպի օրինականություն։

Հավատացնում եմ, նա ձեզ չի խնայելու, «փուռն է տալու» բոլորիդ՝ առանց աչքը թարթելու։

Մտածե՛ք, քանի դեռ ժամանակ ունեք…

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում