Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։

Նա նշեց, որ Հունան Պողոսյանը կշարունակի աշխատել մինև հրաժարականի դիմումի հաստատվելը։

Նշենք, որ Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նա այդ պաշտոնին նշանակվելուց առաջ եղել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի և ՌԴ նախագահների հետ նոյեմբերի 9-ին ստորագրել էր եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ բացառությամբ երկու գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Հունան Պողոսյանն այդ ժամանակ նշել էր, որ ինքն աննկատ, անաղմուկ, բայց հիմնավոր աշխատանքի կողմնակից է։

«Ունեմ կայացրած որոշում։ Այն ինձ համար միանշանակ է ու անբեկանելի։ Բայց այս պահին մեզ համար առաջնահերթ է մեր սահմաններն ամրացնելն ու անառիկ պահելը։ Առայժմ՝ այսքանը»,-ասել էր նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում