Անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը. Ռուբեն Մելիքյան  (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ոստիկաններդ Շուշի հանձնող և Վազգեի արձանը պղծող եք, Ադրբեջանի դրոշը կպցրեք ձեր վրա, Իլհամ Ալիևի ոստիկանություն: Այս մասին անհնազանդության ակցիայի ժամանակ, երբ ոստիկանները բռնի ուժով հեռացնում էին ակցիայի մասնակիցներին` ասաց Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը, իսկ փողոց փակելը խաղաղ հավաք է: Նա նշեց, որ թող ոստիկանությունը ժամկետ նշի, թե քանի րոպեով է թույլատրում փողոց փակել: Ըստ նրա անօրինական է քաղաքացիներին բերման ենթարկել:

«Արժանապատիվ քաղաքացիները իրավունք ունեն փողոց փակել: Միայն Իլհամ Ալևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել»,- ասաց նա:

Նշենք, որ քաղաքացիները փորձում են փակել Մաշտոցի պողոտան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում